Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Կոնյակի արտահանման ծավալների նվազում է սպասվում

Հայաստանն ունի գինեգործության ու կոնյակագործության զարգացման մեծ ներուժ. ձևավորված ավանդույթներ, խաղողի մրցունակ տեսակներ: Այսօր մեր գինին ու կոնյակը բարձր համարում ունեն նաև Եվրոպայում: Բայց այդ հաջողությունները փոխանակ ոգևորեն, որ ընդլայնենք մեր արտահանման աշխարհագրությունը՝ նպաստելով հայենական արտադրության զարգացմանը, բարձրացնում ենք հարկերը՝ պետական բյուջեն «լցնելու» համար: Արդյունքում՝ արտահանման ծավալները նվազում են, արտադրությունը կրճատվում, հետևաբար պակասում են խաղողի մթերումները՝ անմիջականորեն վնասելով հայ խաղողագործին: 

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության կազմակերպած հանդիպման թեման այս անգամ հենց կոնյակագործության և գինեգործության ոլորտի զարգացումը խոչընդոտող խնդիրներն են:
Քննարկման ներկաները՝ գինեգործներ և կոնյակագործներ, որպես առաջին խոչընդոտ մատնանշում են ընդունվող օրենքների ոչ արդյունավետ ու, ավելին, վնասաբեր լինելը:
Վերջին օրենսդրական փոփոխությունը, որ ընդունվել էր անցյալ տարի հունիսին13-ին Նախորդ գումարման Ազգային ժողովի կողմից և արդեն ուժի մեջ է մտել այս տարվա հունվարից նախատեսում է արտադրողի կողմից 100.000 լ ավելի իրացրած կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց 100 դրամ տուրքի գանձում, մոտ 21 ցենտ արտահանման շուկայում: Այս օրենքը արտահանման շուկաներ կորցնելու մեծ ռիսկեր է ստեղծում. ահազանգում են մասնագետները «Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն» կազմկոմիտեի անդամ, «Արարատի Աբրիկոն» ոգելից խմիչքների գործարանի տնօրեն Կարեն Խաչիկյանի խոսքով այս օրենքը հայ արտահանողին դարձնում է անմրցունակ մեր հիմնական շուկայում՝ Ռուսաստանի Դաշնությունում. «Այնտեղ արդեն կան ձևավորված գներ կոնկրետ որակի սպիրտների համար, մեր սպիրտը թանկանում է 21 ցենտով և մեր արտահանողները չեն կարողանում մրցակցել հարևան երկրների հետ»:
«Գլոբալ ալկո» և «Բագրատ գրուպ» ընկերությունների փոխտնօրեն Համլետ Ասատրյանը հավելում է. «Ցավոք, այնպես չէ, որ Ռուսաստանն ունի միայն հայկական կոնյակի սպիրտի պահանջարկ և պնդում է, որ միայն հայկական կոնյակ պիտի ներմուծի: Նա միայն իրեն ձեռնտու գնով սպիրտ է պահանջում: Շուկայում գների որոշակի տատանումով ամեն մեկն իր գնորդն ունի, ու այս օրենքի կիրառումով, մենք կոնկրետ լուրջ գնորդներ ենք կորցրել Ռուսաստանում: Իսկ մենք լուրջ տեղ ունենք Ռուսաստանի շուկայում, և այդ տեղը մի տարում չի ձևավորվել, երկար ու մեծ ներդրումներ են պահանջվել, որ շուկայի գերակշիռ մասը հայ արտահանողի ձեռքում լինի¦:
Ու փոխանակ ոլորտի զարգացմանը նպաստող քայլեր ձեռնարկվեն ընդունվում է օրենք, որը ջուրն է լցնում տարիների աշխատանքը: «Տուշպա» գինու գործարանի ղեկավար Միհրան Մանասերյանը այս օրենքի ընդունումը վտանգավոր է համարում հայ խաղողագործի համար. «Երբ «Գլոբալ ալկոն» սկսեց զբաղվել խաղողի սպիրտի արտահանմամբ ու խաղողի մթերումներով, մեծապես բարձրացրեց խաղողի պահանջարկը, մրցակցություն առաջացրեց ոլորտում՝ հօգուտ հայ խաղողագործի»: Նա մտավախություն է հայտնում, որ օրենքը չկասեցնելու դեպքում կկրկնվի 1994-95 թթ ողբերգությունը հայ գյուղացու համար:
Սակայն վերոնշյալ օրենքը հայկական կոնյակի արտահանումը դժվարացնող միակ խնդիրը չէ: Այսօր Հայաստանում կան կոնյակի և վիսկիի սպիրտ արտադրողներ նորաստեղծ ու փոքր ընկերություններ որոնք կարող են դրանք գնել ու արտահանել: Գնելու պահին նրանք ըստ գործող օրենքի պարտավոր են վճարել ներքին առևտրաշրջանառության համար նախատեսվող բոլոր հարկերը և նոր միայն արտահանեն, որոշակի ժամանակ անց հետ ստանալով հարկերը կամ դրանց մի մասը: Բայց այս տարվանից վիսկիի աքցիզային հարկը 2 դոլարի փոխարեն կազմում է 4560 դրամ: Մյուս կողմից. ժամանակին նման մեծ ծախսերից խուսափելու համար օրենքը թույլ էր տալիս ունենալ համատեղ գործունեության պայմանագիր արտադրողի հետ: Բայց օրենք ընդունվեց, որը թույլ չի տալիս նման գործարք տնտեսվարողների միջև. այսինքն՝ արտահանողն էլ պիտի արտոնագիր ունենա: Այս օրենքի տրամաբանությունից դատելով արտահանող կարող են լինել միայն մեծ ընկերությունները, ովքեր ի վիճակի են վճարել 15 մլն արտոնագրի համար:
Ոլորտի ներկայացուցիչներին հուսադրում է այն հանգամանքը, որ նոր կառավարությունն ավելի բաց է քննարկումների և առաջարկների համար, արդեն կազմակերպել է հանդիպում խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի և 30 գինեգործների հետ, քննարկել ոլորտի խնդիրները: Ի դեպ առաջին նման խոշոր հանդիպումը վերջին 20 տարիների ընթացքում ոլորտի ներկայացուցիչների հետ:
Հաշվի առնելով կառավարության այս բաց դիրքորոշումը և համագործակցելու պատրաստակամությունը՝ Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը, ի մի բերելով նոր օրենքով առաջացած վերոնշյալ խնդիրները, , կազմել է առաջարկությունների երկու փաստաթուղթ՝ ուղղված կառավարությանն ու Ազգային ժողովին: Առաջինում առաջարկվում է շրջանառությունից հանել ԱԺ կողմից 2018 թ. հունիսի 13-ին ընդունված Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական որոշումը, ըստ որի արտադրողի կողմից 100,000 լ ավելի իրացրած կոնյակի սպիրտի արտադրանքի յուրաքանչյուր լիտրի դիմաց պետք է գանձվի 100 դրամ պետական տուրք: Քանի որ այդպես թանկանում է տեղական արտադրության սպիրտը դոլարային արտարժույթով մոտ 21 ց լիտրի հաշվարկով: §Հաշվի առնելով, որ կոնյակի սպիրտի Հայաստանի արտադրողների իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է, և այնտեղ արդեն առկա են հաստատված գներ, այդ 21 ցենտը բավականին թանկ է: Կան ընկերություններ որոնք չունեն սպիրտի պաշարներ և գնում են արտադրողից, որը վաճառելիս 21 ցենտն ավելացվում է, հետո արտահանողն էլ արտահանելիս է ևս 21 ց ավելացնում, արդեն արդյունքում ստացվում է 42 ց և մոտ կես դոլարով ավելանում է սպիրտի գինը, ինչը մեր արտադրանքը դարձնում է քիչ մրցունակ Ադրբեջանի, Վրաստանի, Ուզբեկստանի հետ համեմատած: Արդյունքում մենք կորցնում ենք մեր արտահանման շուկան, իսկ Ադրբեջանը շահում է: Արտադրող և արտահանող ընկերությունները ավելացնում են 100 դրամով ինքնարժեքը, ինչը շղթայական ռեակցիայով ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա: Խաղող մթերողներն ավելի պակաս գին են առաջարկելու խաղողագործներին, ինչն էլ ենթադրում է, որ կիջնեն խաղողի ծավալները Հայաստանում»:
Երկրորդ փաստաթղթում կարևորվում է արտահանման պայմանների բարելավման մեխանիզմներ մշակելու անհրաժեշտությունը: Որպես խնդրի լուծում առաջարկվում է ընդունել օրենք որը թույլ կտա վերջնական տեսքով արտահանման համար ձեռք բերված նպատակային ապրանքներն արտահանել առանց վճարելու ԱԱՀ աքցիզային հարկ, տուրքեր հատուկ պայմանագրի միջոցով, որը նախօրոք կգրանցվի հարկային տեսչությունում: Այսինքն տնտեսվարող սուբյեկտը հարկային տեսչությունում կներկայացնի, որ երկրորդ կողմին տալիս է որոշակի քանակույամբ ապրանք, որը պետք է արտահանվի մյուսն էլ կբերի պայմանագիր, որ ի վիճակի է արտահանել: Երկրորդ կողմը կարտահանի՝ վճարելով միայն ապրանքի արժեքի համար: Եթե վաճառքից հետո ապրանք կավելանա, այն կվերադարձվի երկրորդ կողմին: Այսինքն՝ ՀՀ չի մտնի հարկերից խուսափած ապրանք, որը կմնա հարկային մարմինների վերահսկողությունից դուրս:
Երկու փաստաթղթերը Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը կհղի ՀՀ վարչապես վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ԱԺ Արարատ Միրզոյանին:

Ոլորտի մասնակիցների ուժերը համախմբելու կարևորությունը շեշտեց Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ղեկավար Գևորգ Թադևոսյանը. «Նման քննարկումները կարևոր են, որովհետև բիզնեսը պիտի խոսի, եթե չի խոսում ու խնդիրները չի ձևակերպում, խնդիրները չեն լուծվում: Եվ գործարարին մնում է կա՛մ համակերպվել, կա՛մ թողնել-գնալ: Կարևոր է, որ խոսի հենց գինու և կոնյակի արտադրությունը, որը մեր երկրի համար և՛ տնտեսության գերակա ճյուղ է՝ որպես գյուղատնտեսական հումքի կարևոր հիմնական վերամշակող, և՛ Հայաստանը ներկայացնող բրենդ: Եվ ընդհանրապես՝ արտադրողին ու հատկապես արտահանման արտադրանք թողարկող արտադրողին ոչինչ չպիտի խանգարի իր գործում»: