5 տոկոս տնտեսական աճը հեռու է Հայաստանում տնտեսական հեղափոխության կարգախոսներից
5 տոկոսանոց տնտեսական աճը հեռու է տնտեսական հեղափոխության մասին կարգախոսներից։ Այս մասին փետրվարի 13-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ անդամ, էկոնոմիկայի նախկին նախարար Արծվիկ Մինասյանը։
Ըստ նրա՝ պետք է հասկանալ, որ մինչեւ ներդրումների մասին խոսելը հարկավոր է ստեղծել համապատասխան իրավական բազա եւ ինստիտուցիոնալ բարեփոխումներ կատարել։ «Բայց այնպիսի զգացողություն է առաջանում, թե իշխանություններն ուզում են խուսափել պատասխանատվությունից։ Մինչեւ օպտիմալացում անելը պետք է հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում կառավարությունը, հետո արդեն լուծարել այս կամ այն նախարարությունը։ Նպատակահարմար չէր, օրինակ, օպտիմալացնել գյուղատնտեսության նախարարությունը, դրա փոխարեն հարկավոր էր ուժեղացնել նրա դերը»,- հավելել է նա։
Արծվիկ Մինասյանը նկատել է, որ տեխնոլոգիական զարգացում հայտարարելուց առաջ՝ պետք է մտածել այն գործազուրկների մասին, որոնք ի հայտ կգան հետո։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim