Նոր էլեկտրակայանի շինարարությունը՝ հնարավորինս արագ. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում
Կառավարության հավանությանն արժանացած՝ Երեւան քաղաքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու եւ շահագործելու ներդրումային ծրագրի իրագործման նպատակով 2018թ. նոյեմբերին ՀՀ կառավարության, «Ռենկո» եւ «Արմփաուեր» ընկերությունների միջեւ կնքվել էր Շրջանակային համաձայնագիր:
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել Կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, Կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը, «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչեւը, ներկայացուցիչ Տիգրան Քրմոյանը, «Տետրակոնխ» ընկերության տնօրեն Միքայել Հասրաթյանը, «Արմփաուեր» ընկերության իրավախորհրդատու Վահան Հարությունյանը:
Կայանի շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է, որ բավարարվեն Շրջանակային համաձայնագրի հավելված 2-ի 2-րդ բաժնով նախատեսված Կառավարության պատասխանատվության ներքո գտնվող այլ Հետաձգող պայմանները եւ տեղի ունենա ֆինանսական ամփոփումը, ինչի արդյունքում վարկային միջոցները հասանելի կդառնան Կառուցապատողին:
Քննարկվել են նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող եւ ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովների ձեւավորման հետ կապված հարցերը: Կոմիտեն կարճ ժամկետում կհաստատի պետական համալիր փորձաքննություն իրականացող հանձնաժողովի անհատական կազմը եւ հանձնաժողովի նիստը կհրավիրվի նախագծային փաստաթղթերը ներկայացնելուց առավելագույնը եռօրյա ժամկետում:
Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացնում է քաղաքաշինական, ճարտարապետական եւ լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim