ՀՀ-ն կարող է գրավիչ լինել ներդրումների առումով, սակայն կառավարությունը պետք է որոշ քայլեր անի. Մ. Քիսլեր
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ Հայաստանը կարող է գրավիչ լինել ուրիշ երկրների համար: Սակայն, ըստ դեսպանի, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պետք է որոշ քայլեր անի:
Այս առումով նա կարևորել է ոչ միայն կոռուպցիայի դեմ պայքարը, օրենսդրությունը, այլև անվտանգությունը: «Իհարկե, շատ կարևոր է ունենալ քաղաքական կամք կոռուպցիայի դեմ պայքարի համար, ունենալ հաջողություններ այդ ոլորտում: Եվ ես կարծում եմ՝ շատ փոփոխություններ այդ ոլորտում արդեն արվել են Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո, սակայն ես կարծում եմ, որ փոփոխություններ պետք է դեռ լինեն, և, իհարկե, այդ ամենը երկարատև գործընթաց է, և պետք է աշխատեն երկրի բոլոր ինստիտուտները:
Այսօր մենք քննարկում ենք Հարկային օրենսգիրքը, և, իհարկե, դա նույնպես պետք է գրավիչ լինի ներդրողների համար: Ես կարծում եմ՝ ամենակարևորն անվտանգությունն է: Երբ գործարարը գալիս է երկիր, նա պետք է վստահ լինի, որ անվտանգ է լինելու: Այս ամենը տարրեր են, որոնց ուղղությամբ պետք է կառավարությունն աշխատի»,- ասել է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim