Արարատ Միրզոյանը «կառափնարանի» նիստերին չի մասնակցում, բայց ուղարկում է իր «լրտեսին»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն «Իմ քայլը» ֆրակցիայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հարկային օրենսգրքին, հատկապես՝ փաստաբաններին հարկելու մասով: «Իմ քայլ»-ում մի քանի նախկին փաստաբաններ կան, որոնք իրենց համքարության թասիբին են կանգնել․ «Դուք չգիտե՞ք, թե իրական ստվերը որտեղ է, որ եկել-հարկում եք փաստաբաններին»:
Այս հարցերի մասով ընդհանուր եզրակացությունն այն է եղել, որ այս տեսքով օրենսգիրքն ընդունել հնարավոր չէ՝ պետք է մտածել անցումային ինչ-ինչ մոտեցումների մասին, վերամշակել այն, այլապես ողջ հարկվող դաշտը կդարձնեն իրենց թշնամի:
Ի դեպ, «Խորհրդարանական կառափնարան» պայմանական անունն ստացած այդ հանդիպումներին չի մասնակցում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ «Սակայն ներկա է նրա աչք-ականջը` խորհրդական Վահան Կոստանյանը, որը պատգամավոր չէ եւ արդյոք կարո՞ղ է մասնակցել ֆրակցիայի նիստերին, թե ոչ՝ չգիտենք»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը:
Նիստերը վարում է ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ԱԺ երկու իմքայլական փոխխոսնակները` Լենա Նազարյանն ու Ալեն Սիմոնյանը, պարտաճանաչ ներկա են: Ի դեպ, անցած անգամվա աղմուկից հետո այս անգամ պատգամավորներին զգուշացում չի եղել` լրագրողների հետ չշփվելու. «Կարող ենք շփվել»: Իսկ վելուծական, արագ արձագանքման խմբերը, որ ստեղծվելու էին, արդեն գործի՞ են անցել։ «Դեռ ոչ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim