Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ է պետք
Փաստ» թերթը գրում է. «Փաշինյանի կառավարության վարկանիշի անկման ֆոնին սկսել են ակտիվանալ նախկին իշխանությունների ջանքերը՝ դիրքավորվելու ապագա քաղաքական մարտերում:
«Փաստի» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այդ պայքարը տարբեր մեթոդներով փորձում է կառուցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ: Հենց այդ նպատակով այս օրերին Կարապետյանի վերադարձի շուրջ տարբեր տեղեկություններ են շրջանառվում:
Մեր աղբյուրների պնդմամբ, ներկայումս քաղաքական դաշտում փորձ է արվում գեներացնել հիմնականում երիտասարդական սպեկտորն ու լայն լսարան ունեցող անհատներին: Նպատակն այն է, որ առաջիկա ընտրություններից առաջ քաղաքական դաշտում լինի Փաշինյանի թիմին լուրջ հակակշռող ուժ՝ առանց ՀՀԿ–ի անփառունակ փաթեթավորման:
Ի դեպ, ասում են, որ Կարապետյանը հավասարապես ընդունելի անձ է նաեւ Քոչարյանի համար, հետեւաբար նրա շուրջ կարող են ապագայում անսպասելի դաշինքներ ձեւավորվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim