Ոստիկանության պաշտոնատար անձինք յուրացրել են շուրջ 70 մլն ՀՀ դրամ
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության պաշտոնատար անձինք յուրացրել են ՀՀ պետական բյուջե փոխանցվող, ինչպես նաև ոստիկանության մի շարք ծառայողների հաշվեհամարներին որպես պարգևավճար փոխանցված առանձնապես խոշոր չափերով գումարներ:
Ինչպես հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից, ըստ մեղադրանքների` ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետ Խ. Ա.-ն 2016 թվականի հունվարից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում բաժանմունքի հաշվապահի հետ մշակել են բյուջե փոխանցվող գումարների յուրացման սխեմա, որով բաժանմունքի աշխատակիցների աշխատավարձերի և պարգևավճարների եկամտային հարկերը չեն մուծել կամ ոչ ամբողջ ծավալով են մուծել պետական բյուջե: Արդյունքում հաշվապահ Գ. Ա.-ն նշված գումարները, իսկ առանձին դեպքերում նաև բաժանմունքի աշխատակիցներին հասանելիք պարգևավճարները Խ. Ա.-ի ցուցումով յուրաքանչյուր ամիս փոխանցել է իր, Խ. Ա.-ի, ջոկի հրամանատար Ա. Ա.-ի, ինչպես նաև անզգուշությամբ հանցանքը կատարած բաժանմունքի և ռազմականացված ջոկատի մի շարք աշխատակիցների հաշվեհամարներին:
Խ. Ա.-ի հրահանգով ջոկի հրամանատար Ա. Ա.-ն, իսկ որոշ դեպքերում նաև Գ. Ա.-ն աշխատակիցներից ամեն ամիս պահանջել և ստացել են նրանց հաշվեհամարներին փոխանցված վերը նշված գումարները: Արդյունքում Խ. Ա.-ն և Գ. Ա.-ն նշված ժամանակահատվածում խմբով յուրացրել են իրենց վստահված ընդհանուր 53.992.463 ՀՀ դրամ, որից Խ. Ա.-ն, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձամբ յուրացրել է 53.532.463 ՀՀ դրամ:
Բացի այդ, հաշվապահ Գ. Ա.-ն 2016 թվականի հունիսից 2018 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, նույն եղանակով, առանց Խ. Ա.-ի և Ա. Ա.-ի գիտության, անձամբ յուրացրել է իրեն վստահված 15.294.780 ՀՀ դրամ գումարը:
Առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու համար Խ. Ա.-ին և Գ. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ նրանց օժանդակելու համար Ա. Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննության ընթացքում Խ. Ա.-ի կողմից վերականգնվել է ավելի քան 10 մլն ՀՀ դրամ:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim