Սուպերնախարարությունն ու վարչապետի մոտ մարզպետների «պռախոդը»
«Փաստ» թերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանը «սիրո եւ հանդուրժողականության» հեղափոխության հիմնական շեշտադրումները կառուցում էր «մեկ կետից կառավարվող» պետության, «կենտրոնաձիգ կառավարական բուրգի» մասին քննադատություններով, որոնք, իհարկե, ճշմարիտ էին:
Սակայն հեղափոխությունից հետո պարզվեց, որ բացարձակ լիդերության ինստիտուտը, որի դեմ տարիներ շարունակ պայքարում էր Փաշինյանը, այնքան էլ վատ բան չէ, եթե այեւս դու ես իշխանության ղեկին:
Ըստ էության, ՀՀ–ում կառուցվում է հերթական կառավարման բուրգը՝ ընդամենը գործող անձերի տարբերությամբ: Պարզվում է՝ ՀՀ–ում ներքին կյանքի գլխավոր «կուրատորը» տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն է, որը թեեւ հեռու է աղմկոտ ու սկանդալային պատմություններից, սակայն իրականում կուլիսային հիմնական խաղացողն է:
«Փաստի» տեղեկություններով՝ Պապիկյանի ղեկավարած նախարարությունում, որը առաջիկայում կդառնա սուպեր նախարարություն, նախարարը պետք է տեղյակ լինի շենքի ներսի յուրաքանչյուր տեղաշարժից, անգամ աշխատակիցների ընդմիջում գնալը զեկուցվում է անձամբ նախարարին:
Իսկ մարզպետները ստիպված են վարչապետ Փաշինյանի հետ հարաբերվել բացառապես նույն Պապիկյանի միջոցով: Պապիկյանը վարչապետի «պռախոդն» է եւ օժտված է լայն լիազորություններով՝ բռի մեջ պահել մարզպետներին եւ զեկուցել Փաշինյանին նրանց յուրաքանչյուր քայլի մասին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim