Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Երևանը մնաց առանց «Վերին Լարսի» այլընտրանքի. ռուս–վրացական բանակցությունների արդյունքները

Հայտնի են Վրաստանի, Ռուսաստանի ու SGS շվեյցարական ընկերության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման արդյունքները։

Հայաստանն այս անգամ էլ մնաց առանց «Վերին Լարսի» ճանապարհի այլընտրանքի։ Այս մասին կարելի է դատել Վրաստանի ու Ռուսաստանի ներկայացուցիչների բանակցությունների մասին առաջին հաղորդագրություններից։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը ամփոփիչ հայտարարություն է արել Վրաստանի, Ռուսաստանի ու SGS շվեյցարական ընկերության ներկայացուցիչների եռակողմ հանդիպման վերաբերյալ։ Այդ հայտարարությունից հետո մի շարք փորձագետներ Երևանում ու Թբիլիսիում կարծիք էին հայտնել, որ «Վերին Լարսի» խնդիրը մինչ փետրվարի վերջ կլուծվի։ Խոսում էին Հարավային Օսեթիայով անցնող Տրանսկամ այլընտրանքային երթուղու բացման մասին։

Լարսի լավագույն այլընտրանքը. ի՞նչը կօգնի հայկական բեռները ժամանակին հասցնել Ռուսաստան
Թբիլիսիում ընդդիմադիր ուժերը կտրուկ քննադատում էին գործող իշխանություններին, մեղադրելով, որ այդ երթուղին բացելու համաձայնություն տալով նրանք փաստացի կճանաչեն Աբխազիայի ու Հարավայն Օսեթիայի անկախությունը։

Իրականում ամեն ինչ այլ կերպ է։ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց` որոշ առաջընթաց կա կապված 2011 թվականի «Մաքսային վարչարարության մեխանիզմների և առևտրի մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական համաձայնագրի քննարկման հետ։

«Կարելի է ասել, որ հանդիպման շրջանակում առաջին համատեղ քայլն արվեց», – հակիրճ ասաց Աբաշիձեն։

Նա նշեց, որ Թբիլիսիից ու Մոսկվայից արդեն հնչած հայտարարություններին ավելացնելու բան չունի։

Կարասինը խոսեց «Վերին Լարսի» այլընտրանքային նախագծի մասին
Մասնավորապես Ռուսաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ առաջին հանդիպման շրջանակում աշխատանքային խմբի ստեղծման մասին որոշում է կայացվել։

«Հանդիպման ընթացքում SGS (Société Générale de Surveillance SA) չեզոք ընկերությունը, որին Ռուսաստանն ու Վրաստանը լիազորել են 2011 թվականի պայմանագրով նախատեսված մոնիտորինգային ծառայություններ մատուցել, իր մանդատի շրջանակում անցկացված աշխատանքի մասին հաշվետվություն է ներկայացրել։ Նաև Համաձայնագրի իրականացման հետ կապված այլ հարցերի քննարկում է տեղի ունեցել։ Կարծիքների փոխանակումը նախատեսվում է շարունակել հանդիպման ընթացքում ստեղծված աշխատանքային խմբի շրջանակում», – նշվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։

Վրացական կողմը, ավելի ճիշտ Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը նույնպես նշում է, որ համաձայնագրի հետ կապված հարցերի հետագա քննարկումը կշարունակվի նոր աշխատանքային խմբի շրջանակում։

Ստացվում է, որ այդ խումբը առաջին հանդիպման միակ ձեռքբերումն է։ Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը դրանում ոչ մի զարմանալի բան չի տեսնում, տեղեկացնում է armeniasputnik.am։

«Ստեղծված աշխատանքային խումբը պարբերաբար հանդիպումներ է անցկացնելու ու շվեյցարական ընկերության օգնությամբ կարգավորելու է համաձայնագրի հետ կապված վիճելի հարցերն ու տարաձայնությունները»,– ասաց Մելիքյանը:

Դուրս գալ «Վերին Լարսի» գերությունից. կփրկվեն արդյո՞ք բեռնափոխադրողները
Փորձագետը կարծում է, որ սա նշանակում է` քաշքշուկներով լի նոր գործընթաց է սկսվել, որը կշարունակվի մինչև հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեն, իսկ համաձայնագրի իրագործման մասին դեռ խոսք անգամ չկա։

Հիշեցնենք` Ռուսաստանից Հայաստան բեռնափոխադրումների ավելի քան 80%–ն իրականացվում է 19-րդ դարի սկզբում նորոգված և Ռազմավրացական անվանումը ստացած ճանապարհով, որը մինչ այդ գոյություն է ունեցել հնագույն ժամանակներից: Դրա մասին պատմում է նույնիսկ հույն պատմիչ Ստրաբոնը: «Վերին Լարսը» Ռուսաստան-Վրաստան սահմանային անցակետն է։

Սակայն տնտեսական տեսանկյունից Հայաստանի համար առավել նախընտրելի է Նառ (Հյուսիսային Օսեթիա)–Գորի երթուղին, որն անցնում է Հարավային Օսեթիայով։

Այն երկար է Լարսից 80 կմ–ով, բայց նախընտրելի է ավելի բարենպաստ կլիմայական պայմանների և ռելիեֆի շնորհիվ։