Քիմ Քարդաշյանը կարծել է, թե իրեն բռնաբարելու են, այնինչ ընդամենը կողոպտել են
Keeping Up with the Kardashians ռեալիթի շոուն հեռարձակվում է կիրակի օրերին: Շոուի երեկվա թողարկումն ամենասպասվածներից էր, քանի որ այն նվիրված էր անցյալ տարվա հոկտեմբերին Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում Քիմ Քարդաշյանին կողոպտելուն: Ռեալիթի շոուի աստղը 10 մլն դոլար արժողությամբ թանկարժեք զարդեր կորցրեց:
Հայտնի է, որ ֆրանսիական ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել, նրանցից 11-ին մեղադրում են հայուհուն կողոպտելու մեջ:
Ռեալիթի շոուի երեկվա թողարկման ընթացքում Քիմը մանրամասներ է պատմել եւ հայտարարել, որ վախենում էր՝ իրեն կբռնաբարեն.
«Բերանս ինքնակպչուն ժապավենով փակեցին, ձեռքերս կապեցին ու մահճակալի վրա նետեցին: Կարծում էի՝ ինձ կբռնաբարեն, եւ մտովի պատրաստվում էի դրան: Բայց նրանք դա չարեցին, այլ պարզապես ատրճանակն ինձ վրա ուղղեցին: Վստահ էի, որ կսպանեն ինձ: Հետո նրանք փող պահանջեցին, ես ցույց տվեցի նշանադրության մատանին: Նրանք վերցրեցին այն, ինձ լոգասենյակում փակեցին ու փախուստի դիմեցին»,- քույրերին պատմել է Քիմը:
Աղբյուրը՝ Daily Mail