Անդրանիկ Մանուկյանն Արման Բաբաջանյանից դատական հայցով պահանջում է 7 դրամ, ներողություն և հերքում
Ուկրաինայում ՀՀ նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանի:
Tert.am-ի հետ զրույցում Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ հայցադիմումը պատվի և արժանապատվության պաշտպանության պահանջի մասին է:
«Դատարանից խնդրում ենք պարտավորեցնել Արման Բաբաջանյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել Անդրանիկ Մանուկյանից: Պարտավորեցնել Արման Բաբաջանյանին ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված բոլոր ԶԼՄ-ների միջոցով հերքել Անդրանիկ Մանուկյանի հասցեին հնչեցրած «կասկածելի կենսագրությամբ» և «արատավոր նշանակում» արտահայտությունները և դրանց համար Արման Բաբաջանյանից բռնագանձել մեկական դրամ՝ ընդհանուր 2 դրամ»,-ասաց Սիրունյանը:
Բացի դրանից, Մանուկյանի ներկայացուցիչը նշեց, որ Արման Բաբաջանյանի կողմից Անդրանիկ Մանուկյանի հնչեցրած «քրեական անցյալով անձ, ով տարիներ ի վեր զբաղված է եղել ՀՀ դեսպանատան անվամբ դիվանագիտական համարներ վաճառելով» արտահայտության համար բռնագանձել 5 դրամ. «Այսինքն՝ ընդհանուր բռնագանձել 7 դրամ»:
Վնասի հատուցման չափի կապակցությամբ Սիրունյանը նշեց, որ նախ հուսով է, որ խնդիրը կլուծվի հաշտությամբ. «Բաբաջանյանը անլուրջ մարդ չէ, որ չհասկանա, որ վիրավորել ու զրպարտել է ոչ պակաս լուրջ մարդու: Կամովին ներողություն խնդրելը ամոթ չէ: Հակառակը: Տղամարդու վարքագիծը հենց այդպիսին պետք է լինի: Բացի դրանից, օրենքն ասում է, որ վնասի հատուցման չափը որոշելիս պետք է հաշվի առնել պատասխանողի գույքային դրությունը»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim