Եվգենի Պետրոսյանի սիրուհին պատրաստվում է ոստիկանություն դիմել
Տատյանա Բրուխունովայն հոգնել է իր հասցեին քննադատությունից, անվերջ կշտամբանքից ու հարվածներից։ Նոր տարվա նախաշեմին Առաջին ալիքի «Բացառիկ» հաղորդման եթերում Եվգենի Պետրոսյանի սիրուհին պատմել էր արտիստի հետ իր հարաբերությունների բնույթի մասին։ Արդյունքում նրան սկսեցին քննդատել ու մեղադրել այն բանի համար, որ հենց նա է երջանիկ ընտանիքի բաժանման պատճառ դարձել։
Հանդարտեցելու փորձերը ոչ մի արդյունք չեն տվել, եւ այժմ Բրուխունովան հայտարարել է, որ պատրաստվում է ոստիկանություն դիմել։
«Վերջին շրջանում հաճախակ են դարձել լրատվամիջոցների կողմից իմ անձնական կյանքի մասին տեղեկություններ հավաքելու փորձերը։ Ես երկար ժամանակ հանդուրժել եմ, աչք փակել այդպիսի գործողություննեի վրա։ Ամեն դեպքում, իմ համբերությունը սահմաններ ունի։ Այդ կապակցությամբ ես որոշում եմ կայացրել դիմել իրավապահ մարմիններին, ինչպես նաեւ որոշ լրատվամիջոցների առնչությամբ պահանջել արգելել իմ լուսանկարների տարածումըւ եւ տեղեկատվության հավաքումն իմ անձնական կյանքի մասին։ Բոլոր բարեխիղճ լրատվամիջոցներին խնդրում եմ այդպես չվարվել, քանի որ դա հետապնդվում է օրենքով»,- Instagram-ում գրել է Եվգենի Պետրոսյանի սիրուհին։ Իհարկե, հրապարակումն առանց մեկնաբանությունների չի մնացել. օգտատերերի մի մասն աջակցել է նրան, մյուսները նոր ուժով քննադատել են ու երիտասարդ կնոջը մեղադրել գրեթե բոլոր մահացու մեղքերում։
Հիշեցնենք՝ նախորդ տարվա ամառվանից սկսած Եվգենի Պետրոսյանը եւ նրա նախկին կինը՝ Ելենա Ստեպանենկոն կիսում են ունեցվածքը։ Նրանք վերջնականապես բաժանվել են 2018թ.-ի նոյեմբերին։ Իր փաստաբանի աշխատասենյակում Պետրոսյանը նույնիսկ շամպայն է խմել այդ առիթով։ «Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր աջակցում էին ինձ։ Իհարկե, սա իմ կյանքում նշանակալից իրադարձություն է։ Ամեն բան հանգել է ճիշտ ավարտի»,- ասել էր հումորիստը՝ լռելով այն մասին, որ կյանքում նոր շրջան է սկսվում։ Հենց այդ ժամանակ մամուլում տեղեկություններ հայտնվեցին հումորիստի եւ նրա երիտասարդ օգնականի սիրավեպի մասին։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Հայաստանը ծայրագավառ չի լինելու, և Բելառուսի կառավարման օրինակը իմ երկրի համար անընդունելի է. Ալեն Ս...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Ոչնչացվել է Nestle ընկերության NAN ապրանքանիշի մանկական սննդի որոշ խմբաքանակ. ՍԱՏՄ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...
Կասեցվել է Արդենիս գյուղում գործող կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը․ ՍԱՏՄ