Սերժ Սարգսյանի հարցաքննությունն ավարտվել է
ԼՈւՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ՝ փետրվարի 6-ին, կրկին հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում: Մարտի 1-ի գործով նրա հարցաքննությունն այս անգամ տևել է մոտ չորս ժամ։
Հարցաքննությունն ավարտվել է:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել ՀՔԾ-ից, սակայն այս անգամ ևս մեզ փոխանցեցին, որ չեն մեկնաբանում լուրը:
Նշենք, որ Սարգսյանը Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է որպես վկա։
Հիշեցնենք, որ Երրորդ նախագահը հարցաքննվել էր նաև փետրվարի 1-ին, որը տևել էր շուրջ 6 ժամ, սակայն նշվում էր, որ այն շարունակվելու է։
Հիշեցնենք, որ 2008 թ․ փետրվարին տեղի ունեցած ընտրություններում Սերժ Սարգսյանը դարձել էր նախագահ։ Ավելի վաղ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հարցին ի պատասխան նշել էր, որ բոլորը հարցաքննվելու են, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim