Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց երկու նոր մարզպետի: Հայկ Չոբանյանը նշանակվեց Տավուշի, իսկ Տիգրան Պետրոսյանը՝ Շիրակի մարզպետ:

Մարզպետներին հարցեր չկային, և հարցը ընդունվեց: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորեց և հաջողություններ մաղթեց նրանց: «Նորընտիր մարզպետներին ուզում եմ ասել, որ, ըստ էության, առաջնային խնդիր է բոլոր մարզերում նոր ներդրումների ներգրավումը և աշխատատեղերի ստեղծումը, որոնք կբերեն սոցիալ տնտեսական իրավիճակի փոփոխությունների:

Ուզում եմ ընդգծել՝ պետական կառավարման մարմինները և մարզպետները պետք է երաշխավորեն որևէ արհեստական խոչընդոտի առաջացումը, ընդհակառակը՝ պետք է քաջալերենք, պոտենցիալ ներդրողներին հրավիրենք, ցույց տանք, թե ինչ ներդրումներ կարող են անել մարզերի զարգացումը ապահովելու համար»,-ասաց վարչապետը:

Ներկայացնում ենք նորանշանակ մարզպետների կենսագրական տվյալները.

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյան

Ծնվել է 1979թ. մարտի 11-ին Գյումրի քաղաքում:

Կրթություն և դասընթացներ

2016 -2017թթ. մասնակցել է Կարիտաս Եվրոպա Ակադեմիայի (Բրյուսել) «Շահերի պաշտպանությունը և լոբբինգը տեղական, ազգային և ԵՄ մակարդակներում» ուսումնական դասընթացին,

2005 թ. պաշպտանել է գիտական թեզը. տեխնիկական գիտությունների թեկնածու է,

1996-2004թթ. սովորել և ավարտել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանը «Կենսաբժշկական սարքեր, սարքավորումներ և համակարգեր» մասնագիտությամբ,

1996 թ. ավարտել է Գյումրու Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը:

Աշխատանքային գործունեություն

2018 թ.-ից դասախոսում է Շիրակի Պետական Համալսարանում,

2014թ.-ից «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի շահերի պաշտպանության և լոբբինգի պատասխանատուն է,

2013-2016թթ․ եղել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի «Էմիլի Արեգակ» հաշմանդամություն ունեցող երեխաների ցերեկային խնամքի կենտրոնի կառուցապատման ծրագրի համակարգող,

2002-2017թթ. դասախոսել է Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարանի Գյումրու մասնաճյուղում,

2003-2013թթ. աշխատել է որպես Շանթ ՀՌԸ «Ով է ուզում դառնալ միլիոնատեր» հեռուստախաղի խմբագիր (2005-2008 թթ. դադարով),

1998-2000թթ. եղել է ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղում համակարգչային կուրսերի դասընթացավար:

Հասարակական և հանրային գործունեություն

2016թ.-ից «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն» ՀԿ խորհրդի անդամ է,

2016 թ.-ից ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի անդամ,

2016 թ.-ից «Երեխաների Պաշտպանության Ցանց» ՀԿ-ի խորհրդի անդամ է,

2016 թ.-ից՝ «Տարեցների Պաշտպանության Ցանց»-ի խորհրդի անդամ,

2015 - 2016 թթ. «Գյումրին Առանց Տնակների» հիմնադրամի խորհրդի անդամ,

2014 - 2015 թթ. եղել է Գյումրիում հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ցանցի համակարգող,

2012 թ.-ից հանդիսանում է «Կայտբորդինգի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր նախագահ,

2012-2014 թթ. եղել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության «Երիտասարդական միջոցառումների իրականացման» ՊՈԱԿ-ի առցանց դրամաշնորհների համակարգի փորձագետ,

2006-2013 թթ. մի շարք տեղական ՀԿ-ներում իրականացրել է տարբեր ծրագրային գործառույթներ,

2005 թ. ՀԱՊՀ Ուսանողական խորհրդի պատվավոր անդամ,

2002-2005 թթ. հանդիսացել է «ՀԱՊՀ Ինտելեկտուալ ակումբ»-ի հիմնադիր նախագահ,

1998 թ.-ից «Արամազդ» ինտելեկտուալ ակումբի անդամ։

Անկուսակցական է։ Զինապարտ է, չի ծառայել: Ամուսնացած է, ունի երկու դուստր։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյան

Ծնվել է 1973 թ. ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում:

Ոսկե մեդալով ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը:

1990 թ. ընդունվել և 1995 թ. ավարտել է ԵՊՀ պատմության ‎ֆակուլտետը:

Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը:

1995 թ. ընդունվել և 1999 թ. ավարտել է ՀՀ կառավարման դպրոցը:

1995-1997 թթ. ծառայել է ՀՀ բանակում:

1997-1998 թթ. աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում:

1998-2001 թթ. աշխատել է ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա ՀՀ արդարադատության նախարարությունում:

2001-2003 թթ. աշխատել է հրատարակչության տնօրեն:

2003 թվականից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրենն էր:

Արժանացել է պետական պարգևների:

2009 թ. պարգևատրվել է ԵՊՀ արծաթե հուշամեդալով։