Վարդենիսում ընտրություններից առաջ թեկնածուն քաղաքացիներին սննդամթերք է բաժանել
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ փետրվարի 1-ից 3-ն ընկած ժամանակահատվածում փետրվարի 17-ին կայանալիք Վարդենիս համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուն և նրա 2 համախոհները «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով այցելել են Վարդենիս համայնքի բնակիչների բնակարաններ և թեկնածուի անունից բաժանել սննդամթերք: Նաև հայտնել են, որ դա վերջինիս կողմից օգնություն է ու կրելու է շարունակական բնույթ:
Պարզվել է, սակայն, որ օգնությունն իրականում տրամադրվում է մի ՍՊԸ կողմից, մինչդեռ օգնություն բաժանողները քաղաքացիներին ներկայացնում են համայնքապետի թեկնածուի անունից:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թեկնածուի անունից փետրվարի 3-ին նրա համախոհները օգնություն են տարել Վարդենիսում բնակվող մի ընտանիքի: Տանտիրոջից ընդունվել է հաղորդում. նա հայտնել է, որ այդ անձինք թեկնածուի անունից իրենց ընտանիքին, որպես օգնություն, տվել են բրինձ, ոսպ, հնդկաձավար, ձեթ, խտացրած կաթ, ձու և ասել, որ պետք է ձայն տաք թեկնածուին:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն թեկնածուի անունից փետրվարի 2-ին նրա համախոհները օգնություն են հատկացրել վարդենիսցի մեկ այլ ընտանիքի ևս: Այս դեպքում նույնպես ոստիկանությունում քաղաքացուց ընդունվել է հաղորդում, որ այդ անձինք հայտնել են, որ հատկացված սննդամթերքը տրվել է թեկնածուի կողմից:
Կատարվում է քննություն:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim