Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Մեկ մարդու համար նախարարություն են պահում. Ցոլակյանի «խաթեր»

«Իրատես» թերթը գրում է. «Սուպերվարչապետության «լուծը» չթոթափած, հիմա էլ կառավարությունը սուպերնախարարություններ է ստեղծում։ Սուպերնախարարի հավակնորդներից են Արայիկ Հարությունյանը եւ Սուրեն Պապիկյանը։ Առաջինը «կուլ» է տալու ոչ միայն մշակույթի, այլեւ սպորտի, երիտասարդության հարցերի նախարարությունները եւ սփյուռքի մի հատվածը։ Սուրեն Պապիկյանին էլ բաժին կհասնեն էներգետիկայի, տրանսպորտի նախարարության մի հատվածն ու պետգույքի կոմիտեն։

Դեռ հարց է, թե այսքան մեծ նախարարություններն ինչպես է ղեկավարելու մեկ անձը, սակայն առավել հետաքրքիրն այն է, թե ինչու են սուպերնախարարական լիազորություններով օժտում Արայիկ Հարությունյանին եւ Սուրեն Պապիկյանին։
Օրինակ, Արայիկ Հարությունյանը դեռ որպես ԿԳ նախարար պետք է հանրությանը հաշվետու լինի, թե ինչ է արել անցնող ամիսների ընթացքում, հետո միայն նրա ուսերին այդքան մեծ լիազորություններ դրվեն։

Այլ խոսքով, անհասկանալի ձեւով են կառավարության կառուցվածքային փոփոխություններն իրականացվում, չկան նաեւ մասնագիտական որոշակի քննարկումներ, կառավարությունը միանձնյա, առանց համապատասխան փորձագետների որոշում է իրարից բավականին տարբեր, օրինակ, ներդրումների ու գյուղատնտեսության նախարարությունները միավորել։ Բավականին շատ խնդիրներ կան, սակայն արդեն փետրվարի 9-ին համապատասխան նախագիծը կներկայացվի խորհրդարանի դատին։ ՈՒ դժվար չէ ենթադրել, որ ինչ էլ գրված լինի այդ նախագծում, 88 պատգամավոր միահամուռ կողմ կքվեարկի։

Մեկ դրվագի եւս հարկ է անդրադառնալ. միավորվում կամ «փակվում» են նախարարություններ, որոնք հանրության տարբեր շերտերի դժգոհությունն են հարուցում, մինչդեռ «չեն կպնում» այնպիսի նախարարության, որը նախկինում բավականին հաջող աշխատում էր այլ գերատեսչության ենթակայությամբ։ Խոսքը ՀՀԿ-ն առաջինը լքած, արտակարգ իրավիճակների նախարարությունը ղեկավարող Ֆելիքս Ցոլակյանի մասին է։

Եթե նախկինում հատուկ մարդկանց համար նախարարություններ էին «բացվում», հիմա հատուկ մարդկանց համար նախարարություն են «պահում»։

Հիշեցնենք, որ 2008-ին է արտակարգ իրավիճակների նախարարությունը ստեղծվել, 2014-ին միացվել է տարածքային կառավարման նախարարությանը, 2016-ին կրկին առանձնացել։ Կառավարության կառուցվածքի այսօրվա տրամաբանությամբ` Ցոլակյանի գերատեսչությունը կարող է մեկ այլ նախարարության հետ միավորվել, բայց Ֆելիքս Ցոլակյանի «խաթեր» նրա նախարարությանը ձեռք չեն տալիս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում