Նավից՝ պարահանդես
Ազգային ժողովի աշխատակազմում կրքեր են հասունանում։ Մեր աղբյուրների հավաստմամբ՝ ԱԺ-ում դե ֆակտո աշխատակազմի ղեկավարի գործառույթներն իրականացնում են «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Աննա Կարապետյանը և Արարատ Միրզոյանի նախկին խորհրդական Քրիստինե Գրիգորյանը։
Այս հանգամանքն ԱԺ աշխատակազմի աշխատակիցների դժգոհությունն է հարուցել, որովհետև, ըստ էության, երկու կանայք էլ նախկինում աշխատել են ԱԺ-ում և հիմա իրենց պատկերացումներով և սեփական նախասիրություններով են առաջնորդվում՝ ում հեռացնել աշխատանքից և ում թողնել։
Մեր տեղեկություններով՝ Աննա Կարապետյանը մինչ թավշյա հեղափոխությունը երկու տարի եղել է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանի օգնականը։
Ընդ որում՝ ԱԺ նախկին նախագահներից մեկին սպասարկող խոհարարական անձնակազմի անդամներից մեկը նրա քույրն էր և Հ. Սահակյանին խնդրել էր, որպեսզի կես դրույքաչափով Աննա Կարապետյանին աշխատանքի տեղավորեն։
Վերջինս առաջին մասնագիտությամբ երաժիշտ է, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան է ավարտել, իսկ երկրորդ՝ իրավաբանի կրթությունը նա ստացել է կոոպերատիվ բուհերից մեկում։ Իսկ Քրիստինե Գրիգորյանը եղել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդականը, ԱԺ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի (2012-2014թթ.) նախագահ Դավիթ Հարությունյանի օգնականը, ապա աշխատել է Արդարադատության նախարարությունում՝ որպես Միջազգային իրավական փոխօգնության և արտաքին կապերի վարչության պետ։
Ընդ որում, այս երկու կանայք աշխատակազմի նորանշանակ ղեկավարի մոտ ներկայացել են՝ որպես Ազգային ժողովի աշխատակազմի «գիտակներ», այնինչ իրականում իրենք լայն իմաստով աշխատակազմի հետ բացարձակապես չեն շփվել։
ԱԺ աշխատակազմի աշխատակիցների մոտ ակնհայտորեն ցույց են տալիս, որ դե ֆակտո աշխատակազմի ղեկավարն Աննա Կարապետյանն է, և ինքն է ամեն ինչ որոշում։
Ըստ նույն աղբյուրների՝ գործող աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանն արդեն իր դժգոհությունն է հայտնել, որ, եթե Աննա Կարապետյանը շարունակի իրեն այդկերպ դրսևորել և իրավունքներ ճոճել, ապա ինքը կհրաժարվի զբաղեցրած պաշտոնից։
Ակնհայտ է, որ իշխանական ճամբարում կադրային սով է, և որևէ մեկը չի տիրապետում աշխատանքին և տրված լիազորություններին. այդ իսկ պատճառով այս երկու կանայք «կառավարում» են աշխատակազմը՝ պատուհաս դառնալով փորձառու աշխատակիցների գլխին։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim