ՊԵԿ–ն արգելում է ալկոհոլ առաքել
Վերջին 20 օրերին ՊԵԿ–ի կողմից առաջադրված առաքման արգելքը վտանգում է Հայաստանի գինու և ալկոհոլային խմիչքների արտադրությանը։ NEWS.am-ն այս մասին ահազանգ ստացավ էքսպրես փոխադրող ծառայություններով զբաղվող «DHL Արմենիա» ընկերությունից։
«Սա նշանակում է հայկական ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերություններին զրկել կամ անհավանական բարդություններ ստեղծել՝ մասնակցելու միջազգային ցուցահանդեսներին, խոչընդոտել հնարավոր գործընկերներին և պատվիրատուներին արտադրանքի նմուշների առաքմանը, ազդել ոլորտի զարգացման վրա, քանի որ տվյալ գործառույթն իրականացվում է հիմնականում այդ ընկերությունների միջոցով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ավելին, ըստ ընկերության, իրենց մոտ այս պահին առաքման ենթակա կուտակված նմուշներ կան, և եթե արագ լուծում չտրվի այդ հարցին, ապա տվյալ ճյուղի զարգացման տեմպերն անխուսափելիորեն անկում կապրեն, քանի որ ընկերությունները չեն կարողանա մասնակցել Գերմանիայում կայանալիք Modus Vini միջազգային ցուցահանդեսին, որը տեղի է ունենալու փետրվարի 7 ին։
Ի պատասխան «DHL Արմենիա» ընկերության տարածած հաղորդագրության՝ ՀՀ ՊԵԿ-ը NEWS.am-ին տեղեկացրեց, որ ԵԱՏՄ տնտեսական հանձնաժողովի 2010թ. օգոստոսի 17-ի որոշմամբ, միջազգային փոստային առաքանիներով, ի թիվս այլ ապրանքների, արգելվում է նաև ալկոհոլային արտադրանքի տեղափոխումը:
Մեզ հետ զրույցում «DHL Արմենիա»–ի օդային և ծովային փոխադրումների մասնագետ Հունան Ասատրյանը հայտնեց, որ ԵԱՏՄ անդամակցության բոլոր տարիներին գինու և այլ ալկոհոլային խմիչքների նմուշների առաքումներն իրականացվել են, և ցանկության դեպքում բոլոր այդ հայտարարագրերը (տարեկան շուրջ 1500 առաքում, մեկ առաքման մեջ՝ հաճախ մեկից ավելի նմուշներ) կարող են տրամադրվել։
«Խոսքը 338–րդ հոդվածի մասին է, որ վերաբերում է փոստային և ոչ թե կուրիերային առաքմանը. դրանք տարբեր բաներ են»,– ասաց Ասատրյանը։
«DHL Արմենիա»–ի տնօրեն Միքայել Յուխանաևը նշեց, որ այս դիրքորոշմամբ հավասարություն է դրվում իրենց՝ առաքող ընկերությունների և «ՀայՓոստի» միջև, մինչդեռ «ՀայՓոստ»–ը, ինչպես բոլոր երկրներում ազգային փոստային ընկերությունները, այլ գործառույթներ ունի։ «Մենք ներքին առաքումներով չենք զբաղվում, այլ՝ միջազգային՝ և՛ արտահանումներով, և՛ ներմուծումներով։ Փոքրաթիվ՝ նմուշների առաքումներով հայկական արտադրողները գործընկերներ են գտնում արտերկրում, իսկ հիմա բոլոր առաքանիները բլոկ են արված։ Մենք էլ մեր գործընկերներին չգիտենք՝ ինչ պատասխանենք։ Խնդրում ենք՝ սպասեն»,– ասաց նա։
Յուխանաևի խոսքով՝ ՀՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից իրենց տրվել է գրություն, որ իրենք փոստային ծառայություն չեն, սակայն երբ իրենք այդ գրությունը ներկայացնում են օդանավակայանի պաշտոնյաներին, վերջիններս նրանց ասում են, որ իրենց անհրաժեշտ է ուղիղ հրահանգ՝ նշված առաքանիներն ընդունելու համար։ «Եթե պաշտոնյան չի կարող օրենքը կարդալ ու հասկանալ, ասում է՝ դիմեք իմ վերադասին, որ նրանք ինձ բացատրեն ու ցուցում տան, և արհեստական, անպատկերացնելի խոչընդոտներ է ստեղծում, ուրեմն նրան պետք է հեռացնել»,– ասաց տնօրենը՝ հավաստելով, որ այս խնդիրը միանշանակ լուծվելու է իրենց օգտին, միայն թե՝ որքան ուշ, այնքան՝ կորուստները մեծ թե իրենց, թե իրենց գործընկերների և երկրի տնտեսական վարկանիշի համար։
Յուխանաևը հաղորդեց նաև, որ այն լիցենզիաները, որ «իրենց թյուրիմացության մեջ գցելով՝ ստորագրել են տվել», իրենք նախատեսում են դատարանում վիճարկել՝ ՀՀ կառավարությունից հետ պահանջելով այն գումարները, որ իրենք վճարել են։ Իրենց ընկերության պարագայում, տնօրենի խոսքով, դա կազմում է տարեկան 15-20 մլն դրամ։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim