Համաներումով ազատված տաքսու վարորդը հարվածել է մի տղամարդու և առևանգել նրա ավտոմեքենան
Փետրվարի 2-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ տաքսի ծառայության վարորդ, 1958 թ. ծնված Վարդան Վ.-ին Հարավարևմտյան թաղամասում հրել գցել են իր վարած «Ռենո» մակնիշի տաքսի ավտոմեքենայից և փախցրել ավտոմեքենան: Մեկնած օպերատիվ խմբին Վարդան Վ.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 01.00-ին, անհայտ անձը Նորքի 5-րդ զանգվածից նստել էր իր վարած տաքսի ավտոմեքենան և հասնելով Օտյան փողոց` անհայտ առարկայի սպառնալիքով իրենից պահանջել էր գումար, ինչը չստանալով՝ հարվածել էր իր դեմքին, գցել ավտոմեքենայից և փախցրել այն: Մեքենան նույն օրը, ժամը 01.50-ին, հայտնաբերվել էր Օհանովի փողոցի թիվ 54 հասցեի մոտ՝ վթարված վիճակում:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ հանցագործությունը կատարել է 1988 թ. ծնված Մամիկոն Ս.-ն (08.11.2018թ համաներումով ազատված, դատապարտված ՀՀ քր. օր. 202 հոդ. 2-րդ մասով/:
Նա նույն օրը, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել ոստիկանություն և ներկայացվել քննչական բաժին: Մամիկոն Ս.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim