Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Կառավարությունն ապրած կենա, արդյո՞ք սա արդեն համաճարակ չէ»

 

Բաց նամակ ՀՀ Նախագահի, ՀՀ Վարչապետին, ՀՀ Ազգային Ժողովի նախագահին, Ազգային Ժողովի Առողջապահության հանձնաժողովի նախագահին, Առողջապահության նախարարին, Ֆինանսների նախարարի, Կենտրոնական բանկի նախագահին, ՏՄՊՊՀ-ի նախագահին և լրատվամիջոցներին

Կառավարության նիստին Առողջապահության նախարարը Վարչապետին զեկուցում է, որ կա հնարավորություն անվճար ապահովագրել 15000 բուժաշխատողի։ Քանի որ Պետպատվերն առանց այդ էլ չէր բավարարում, Վարչապետը զարմացած Ֆինանսների նախարարին հարցնում է, թե ինչքա՞ն հավելյալ ծախս է դա պահանջում։ Վերջինս ակնարկում է զրոյական ծախսի մասին։

Չհավատալով հրաշքի Վարչապետը կրկնում է հարցը և նորից ստանում նույն պատասխանը։ Նա վերաձևակերպում է հարցադրումը՝ փորձելով պարզել, թե ինչի՞ հաշվին։ Առողջապահության նախարարը բացահայտում է գաղտնիքը ու պարզաբանում, որ դա կարվի ապահովագրական ընկերությունների գերշահույթի սահմաններում։ Նայելով այս ամենը բժիշկներս սպասում էինք, որ Վարչապետը կտա հաջորդ հարցը և կհետաքրքրվի, թե այդ գերշահույթը ինչի՞ հաշվին է գոյացել։ Սակայն նա բավարարվում է այսքանով՝ չփորձելով հասկանալ աճպարարության գաղտնիքը։

Մի կողմից մտածում ես` մարդը հո՞ քննիչ չէ, որ կարողանա բացահայտել ամբողջ շղթան։ Այս պարագայում «իմանալը և չհայտնելը» մնում է նախարարների խղճին։ Կարելի է հասկանալ նրանց, որ եթե խոստովանեին, որ գերշահույթը գոյացել է մասամբ տասնյակ հազարավոր բուժաշխատողների աշխատավարձի նվազեցման շնորհիվ, ապա պետք է հաշվետու լինեին, թե ո՞վ է թույլ տվել նման անարդարություն, քանի որ ոչ միայն կիմացվեր, որ Պետպատվերի մեկ միավորի փոխհատուցման 30% նվազեցումը կատարել է նախորդ նախարարը։

Նրա «բարի ցանկությունների» տողատակում թաքնված են եղել «Ինգո Արմենիայի» և մնացած հինգ ապահովագրական ընկերությունների շահերը և կպարզվեր, որ այսօրվա նախարարը պրոբլեմը լուծելու փոխարեն էլ ավելի է վատացրել նախորդի ստեղծած իրավիճակը՝ իր հերթին 50%-ով նվազեցնելով կնոջ բուժհիմնարկի մրցակիցների Պետպատվերի մեկ միավորի փոխհատուցումը։ Սրա մասին մենք ահազանգել ենք։

Վերջին հրապարակումով նախազգուշացրել էինք, որ չի կարելի ոլորտում բիզնես շահեր ունեցող անձին վստահել նախարարի պաշտոն։ Բայց կայացվել է որոշում, որի հետ կարելի էր համակերպվել։ Սակայն կառավարության նիստը դիտելիս պարզվում է, որ ոչ միայն մենք ենք, որ «խաբվիլ ինք ու պիտի խաբվինք», այլ նաև Վարչապետը։

Շատերը խորհուրդ էին տալիս դադարեցնել հրապարակումները, որ չկասկածեն, թե հագիս խալաթը «սպիտակ» է, չնայած արել էինք «Մեր քայլը», այն էլ՝ Գյումրիից։

Դնենք մի կողմ, որ փոշմանել ենք արվածի համար, քանզի հայտնվել ենք Շիրակի և հարակից տարածաշրջանի Պետպատվերի շահառուների սոցիալական մեծ ճնշման ներքո՝ հրաժարվելով Պետպատվերի և ապահովագրական Սոցփաթեթի պայմանագրից։ Գործը սկսելուց առաջ մենք չէինք մտածում, որ երկրում իրավիճակը փոխվելուց հետո կրկին ստիպված պայքարելու ենք հերթական կամայականությունների դեմ։ Չնայած Բուլգակովը զգուշացրել էր, որ հեղափոխությունները ծնում են իրենց «Շվոնդերներին և Շարիկովներին»։

Սակայն այդ հեղափոխությունները միևնույն ժամանակ պաշտպանում էին երկրի «Պրեոբրաժենսկիներին»։

Մեր Պետպատվերից հրաժարվելը բնավ էլ քմահաճույք չէր, քանզի վերջին եռամսյակի տվյալներով թեկուզ զուտ ուղղակի ծախսերը հաշվարկելով մեկ հետազոտության միջինացված ինքնարժեքը Ախուրյանի մեր մասնաճյուղում գերազանցել է 42000 դրամը։ Այդ պարագայում, մեջ բերելով «բարձր թվերի տեսությունը» նախարարությունը մեզ հրամցրել էր մի պայմանագիր, որի արդյունքում ներառյալ անուղղակի ծախսերը ևս, մենք պետք է տեղավորվեինք 25000 դրամի մեջ։ Վերը նշված մոդայիկ «բարձր թվերի» տեսության ջատագովները երևի մոռացել էին «սահմանային մինիմալ գնի» (marginal minimal cost) հասկացության մասին։

Հաշվի առնելով վերջին չորս ամիսների ընթացքում մեր կողմից հրապարակված բազում հոդվածները լիահույս էինք, որ վերանշանակվելուց հետո Առողջապահության նախարարը կուղղի իր ու իր նախորդի սխալները և ոչ միայն կվերադառնա 2016թ․ վերջին գործող սակագներին, այլ անգամ կվերանայի դրանք դեպի բարձրացում, քանի որ տաս տարի առաջ ինքնարժեքի վրա հաշվարկված 10% եկամտաբերությամբ փոխհատուցումը չէր ինդեքսավորվել չնայած գնաճին։ Բայց դե արի ու տես, որ մեզ երեկ զանգել են նախարարությունից և հարցնում են այս տարի մենք կնքելո՞ւ ենք Պետպատվերի պայմանագիր, թե՞ ոչ, քանի որ գները մնացել են անփոփոխ։ Իրոք որ «կուշտն անոթիին չի հասկանա»։

Պայմանագրի ինքնապարգևատրված հեղինակները գոնե մեկ ամիս չեն ապրել Շիրակում, չեն շփվել այնտեղի մարդկանց հետ և չգիտեն, որ հիվանդին Երևան բերելու ծախսերը հասնում են 20000 դրամի։ Դրա համար էլ նրանք չեն ստեղծում պայմաններ, որ ազգաբնակչությունը տեղում ստանա Պետպատվերով նախատեսված բուժօգնություն։

Այդ հիվանդներին մնում է հուսադրենք, որ հարցը լուծվելու համար ոչ միայն հոդվածներ ենք հրապարակում, այլև դիմել ենք Շիրակի տարածաշրջանից ընտրված պատգամավորներին և Ազգային Ժողովի համապատասխան հանձնաժողովին, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ին, որպեսզի պարզենք արդյոք ապահովագրական ընկերությունները ունեցե՞լ և չարաշահե՞լ են գերիշխող դիրքը։ Կնքե՞լ են արդյոք նրանք ուղղահայաց և հորիզոնական կարտելային համաձայնագրեր։ Միևնույն ժամանակ կունենանք պատասխան, թու՞յլ է տվել արդյոք Պետական մարմինը գների չհիմնավորված փոփոխություն և սահմանափակե՞լ է արդյոք տնտեսվարող սուբյեկտի մրցակցությունը։

Մի՞թե կառավարությունը նպատակադրվել իր քաղաքացիների մի խմբի հաշվին ապահովել մյուսների բարեկեցությունը։ Անցյալ տարվա այս մեջբերված հոդվածը գրված էր սարկազմով և իր մեջ պարունակում էր նախազգուշացում և չէր ներկայացնում իրենից գործողությունների ուղեցույց, որոնք արդեն սկսել են կյանքի կոչվել և բերում են շտապ օգնության բժիշկների աշխատանքից ազատվելու դեմարշին, որի մասին հեղեղված է մամուլ։ Ոտքի են ելել հայտնի թերապևտներ, սրտաբաններ և այլ հեղինակավոր մասնագետներ։

Ստանում ենք նամակներ ստորագրահավաք սկսելու մասին, քանի որ որոշ բնագավառի բուժաշխատողներ մեկ հիվանդի համար օրեկան վարձատրվում են 200 դրամ։ Արդյո՞ք այս դժգոհությունները համաճարակի սկիզբ չեն։

Քերթվում է բուժաշխատողների կաշին և հայտնի առակի պես մի փոքր կաշվից կարվում է մեկ միլիոն «գլխարկ»։ Զավեշտալին այն է, որ նշված կառավարության նիստի ժամանակ Ֆինանսների նախարարը միջնորդում էր, որ այդ «գլխարկներից» հատկացվի նաև բարձրաստիճան պաշտոնյաներին։

Հուսով եմ, որ վերը նշված ատյանների մամլո պատասխանատուները, այդ թվում Վարչապետի նորանշանակ մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը անտարբեր չեն մնա այս հրապարակումներին և կտեղեկացնեն իրավիճակի լրջությունը իրենց ղեկավարներին:

Բարձրացված հարցերի հանդեպ ներկայիս Առողջապահության նախարարի շարունակական անտարբերությունը, չնայած Վարչապետի երկխոսության հորդորներին, հանգեցնելու է օրինակ՝ «Բուժաշխատողներն ընդդեմ կառավարության և ապահովագրական ընկերությունների կամայականություններին» շարժման ստեղծմանը, որը որպես հուսահատ և ծայրահեղ քայլ կարող է նախաձեռնել զանազան բոյկոտներ և այդ դեպքում թող ների մեզ Հիպոկրատը։

Արամ Քոչարյան, բժիշկ-ռադիոլոգ, բ․գ․թ․,
«Ուլտրաիմիջինգ» ԲԿ-ի համասեփականատեր,
Հանրապետությունում ՄՌՏ մեթոդի հիմնադիր,
ՀՀ Նախագահի մրցանակի հանձնաժողվի անդամ,
ՀՀ ԱՆ նախկին գլխավոր մասնագետ