Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Թանգարանից նկարը հանեցիք, դրեցիք թևի տակ ու տարաք դպրոց, բա հուշարձաններն ո՞ւմ թևի տակ եք դնելու՝ տանեք

 

Հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ այսուհետև դպրոցներում սովորող երեխաները թանգարաններում պահվող մշակութային արժեքներին կկարողանան ծանոթանալ հենց դպրոցներում, քանի որ նախատեսվում է պարբերաբար թանգարաններից որևէ արժեքավոր ստեղծագործություն տեղափոխել դպրոց և ներկայացնել երեխաներին։ ՀՀ վարչապետը մասնավորապես նշել էր.

«Սա իմ ամենասիրած նախաձեռնությունն է, գիտեք, որ Կրթության և մշակույթի նախարարությունները իմ հանձնարարությամբ, ես էլ եմ մասնակցել, ձեռնարկել են «Քո արվեստը» ծրագիրը, որի իմաստն այն էր, որ մասնավորապես՝ շատ հայտնի կտավներ թանգարաններից տարվեն դպրոցներ և երեխաներին ցուցադրվեն։ Ընդ որում, այստեղ շատ լուրջ նպատակ ու գաղափար կա։

Գաղափարն այն է, որ, պատկերացրեք, որ դպրոցի բակ է մտնում հատուկ ազդանշաններով, պետավտոտեսչության ուղեկցությամբ մեքենա, այդ վիճակում երեխաները սովորել էին տեսնել բարձրաստիճան պաշտոնյաների կամ, այսպես կոչված, օլիգարխների։ Բայց այս դեպքում կանգնում է մեքենան, և այդ մեքենայից դուրս է բերվում մի կտավ, ասենք՝ ինչ-որ չափի։

Ինչի՞ համար է, այսպես ասած, այս թատրոնը. մեկ բանի համար՝ գրավելու երեխաների ուշադրությունն այն փաստի վրա, որ այդ մեծ կամ փոքր կտավն ունի այնպիսի արժեք, որի նկատմամբ պետությունը և անվտանգության մարմիններն ահա այսպիսի ուշադրություն են դարձնում։ Այդ կտավը տարվում և տեղադրվում է դպրոցում, և արվեստաբանը փորձում է մեկ ժամվա ընթացքում երեխաներին բացատրել, թե այն ինչ կտավ է և ինչու է այդքան արժեքավոր։

Սրա իմաստն ու հիմքն այն է, որ երեխաներին այսօրվանից ներարկենք արվեստի կարևորությունը, որ իրականում կան հոգևոր և մշակութային արժեքներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան մի շարք արժեքներ, որոնց մասին, ցավոք սրտի, միֆական պատկերացումներ են ստեղծվել։

Մեր այս նախաձեռնությանը եղան մի քանի արձագանքներ, օրինակ՝ արձագանքողներից մեկն ասում էր՝ ինչպե՞ս կարելի է նկարը հանել թանգարանից, չէ՞ որ այն ազգային հարստություն է։ Մշակույթի մասին ահա այսպիսի երկու տարբեր պատկերացումներ կան, մեկի համաձայն՝ մշակույթային արժեքը պետք է պահվի պահեստում և այն քիչ մարդ տեսնի, ի դեպ, ասեմ, որ մեր երկրում կան պետական բյուջեով ֆինանսավորվող թանգարաններ, որտեղ, օրինակ՝ 10-15 հոգի մարդ է մտնում, բայց պետական բյուջեով այդ թանգարանը ֆինանսավորում ենք, լավ ենք անում, բայց ահա գործում է այն տրամաբանությունը, ըստ որի՝ դա ազգային արժեք է, որի հետ հնարավորինս քիչ մարդ պետք է հաղորդակցվի։ Իսկ մենք ի՞նչ ենք ասում. ասում ենք, որ այդ ազգային արժեքը պետք է մոտեցնենք մարդկանց։

Մենք ստեղծել են նաև բաժանորդային համակարգ, որով 350 հազար աշակերտ պետական բյուջեի հաշվին, այս տարի մեկ անգամ կայցելեն թատրոն, թանգարան և որևէ համերգասրահ»:

ՀՀ մշակույթի նախարարության Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետի տեղակալ, ազգագրագետ, պատմաբան Երանուհի Մարգարյանի կարծիքով՝ անթույլատրելի է թանգարանից նկարի դուրսբերումը, քանի որ այն ենթակա է հատուկ պահպանության։

«Լսեցի, որ վարչապետն ասում է՝ «պադվալներից» նկարները հանենք, տանենք դպրոցներ, բայց «պադվալ» չէ, էլի։ Ազգային արժեքների պահպանության վայրին «պադվալներ» չեն ասում։ Հասկացանք, այդ նկարը թանգարանից հանեցիք, դրեցիք թևի տակ և տարաք որևէ դպրոց, դրանից այն կողմ էլ ի՞նչ եք պատկերացնում, այլ պատկերացումներ չունե՞նք, բա հուշարձանը ո՞ւմ թևի տակ ենք դնելու՝ տանենք, բա դպրոցի խնդիրներն ինչպե՞ս ենք լուծելու։ Գոնե որևէ մեկը տեղյա՞կ է, որ թանգարաններում երեխաները հերթ են կանգնում, դպրոցները նախապես են հերթագրվում, որպեսզի գնան թանգարան»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ե. Մարգարյանը։

Նրա խոսքով՝ նկարը դպրոց տանելը, բացի այն, որ պահանջում է հատուկ պահպանություն, այլև՝ լրացուցիչ ծախսեր: Այսինք՝ որևէ մարզ տեղափոխելիս պահանջվում է ճանապարհածախս, խումբ, որն այն կպահպանի, փաստաթղթավորում, և այլն։

Ըստ նրա, ամեն ինչ արել են, որպեսզի երեխային «կապեն» թանգարանի հետ, այդ պատճառով էլ՝ աբոնոմենտային համակարգի ներդրումը պարզապես փողերի մսխում է, ավելին՝ ծանրաբեռնվածություն է պետական բյուջեի վրա և աննպատակ ծախս։

«Այն ամենը, ինչ անում են աբոնոմենտային համակարգի միջոցով, մենք անում էինք մեր ուժերով, և դա բյուջեի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն չէր»,- նշեց Ե. Մարգարյանը։