ԵՊՀ 450 աշխատակից կազատվեն աշխատանքից. նրանք ծանուցումներ են ստացել
ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը։ Նրանք բոլորը աշխատանքից ազատվելու ծանուցումներ են ստացել։ Այս մասին ֆեյսբուքյան էր էջում գրել է Կրթության եւ գիտության նախկին փոխնախարար, ԵՊՀ աշխատակից Վահրամ Մկրտչյանը։
«Գիտնականները ճաշակում են հեղափոխության պտուղները։
ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշման արդյունքում ԵՊՀ 450 աշխատակիցներ կկորցնեն իրենց աշխատանքը` ես դրանցից մեկն եմ։ Երեկ բոլորս ստացանք ծանուցումներ, որ մարտի 31-ից ազատված ենք աշխատանքից։
ԵՊՀ գիտական խորհուրդը գտնում է, որ անհրաժեշտ է անվավեր ճանաչել ՀՀ կառավարության 2018 թ. դեկտեմբերի 27-ի թիվ 1515 որոշումը՝ բազային ֆինանսավորման մրցութային ընթացակարգի սահմանման մասով և այդ կապակցությամբ դիմել է վարչապետ Փաշինյանին։
ԵՊՀ աշխատակիցները պատրաստվում են այլ բուհերի ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 7-ին բողոքի երթ կազմակերպել ԵՊՀ-ից դեպի Հանրապետության հրապարակ, կառավարական տուն 1»,– գրել է նա։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim