Գիտնականներ. Կյանքից ամենաշատը դժգոհ են 20-30 տարեկանները
Անձնական կյանքի եւ աշխատանքի հավասարակշռությունից ամենաքիչը գոհ են 20-30 տարեկան մարդիկ: Այս մասին գրում է Svopi-ն՝ վկայակոչելով YouGov-ը:
Հարցման յուրաքանչյուր հինգերորդ մասնակից ծայրաստիճան դժգոհ է անձնական կյանքի եւ աշխատավայրում անցկացրած ժամանակի հավասարակշռությունից: Միաժամանակ, նման կարծիք է հայտնել հարցված 18-25 տարեկաններից յուրաքանչյուր վեցերորդը:
Բացի այդ՝ հարցված կանայք տղամարդկանցից ավելի շատ են դժգոհել, որ գործատուն հավելյալ չի վճարում աշխատած ավելի ժամանակի համար: Գիտնականների խոսքով՝ այս խնդիրն այսօր շատ հրատապ է, քանի որ կյանքից բավարարվածությունն ուղղակի կապ ունի աշխատանքի արդյունավետության հետ: