Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

ՔՊ-ականներն Արամ Ա.-ին առաջարկել են գալ եւ փոխարինել Գարեգին Բ-ին

«168 ժամ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներ Ալեն Սիմոնյանը, Լենա Նազարյանը եւ Հրաչյա Հակոբյանը 2018թ. օգոստոսին մի քանի օրով այցելել էին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութ: Այնտեղ նրանք մոտ երեք տասնյակ հանդիպումներ էին ունեցել հայկական եւ լիբանանյան կուսակցությունների առաջնորդների, հայ պատգամավորների, Բեյրութի մարզպետի, Հայկական բարեգործական ընդհանուր միության անդամների, հայ եւ լիբանանցի գործարարների, Լիբանանի նախագահի գլխավոր խորհրդականի, ինչպես նաեւ Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ:

Ըստ հայաստանյան ԶԼՄ-ների՝ նրանք Բեյրութում քննարկել են ՀՀ-ում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխության, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության գործունեության, ներդրումային միջավայրի հետ կապված հարցեր: Իսկ հոկտեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այց ունեցավ Բեյրութ՝ մասնակցելու Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ձեռնադրման 50-ամյակի Սուրբ Պատարագին։

Ըստ լիբանանյան մեր աղբյուրների՝ իրականում երկօրյա այցի բուն նպատակը Կաթողիկոսի ձեռնադրման հետ կապված այցելությունն էր, պաշտոնական այց չէր, պարզապես Լիբանանի իշխանությունները հաշվի առնելով ՀՀ-ից բարձրաստիճան պաշտոնյայի՝ վարչապետի աշխատանքային այցը, որոշ հանդիպումներ կազմակերպեցին Լիբանանի բարձրագույն ղեկավարության հետ։

Ալեն Սիմոնյանը եւս ընդգրկված էր վարչապետի պատվիրակության կազմում։ Բեյրության մեր հավաստի աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Սիմոնյանը, Լ. Նազարյանը եւ Փաշինյանի աներձագ Հ. Հակոբյանն այցի ընթացքում կոնկրետ «մեսիջ» են հասցրել Կաթողիկոսին՝ փորձելով մի հարցի շուրջ շոշափել նրա տրամադրությունները։

Հաշվի առնելով Հայաստանում Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի դեմ մի խումբ քաղաքացիների, այդ թվում՝ որոշ հոգեւորականների կողմից կազմակերպվող եւ ծավալվող բողոքի ակցիաները, որով պահանջում են նրա հրաժարականը, ՀՀ-ից երեք պատգամավորները Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին առաջարկել են գալ եւ փոխարինել Գարեգին Երկրորդին։ Այսինքն՝ «հեղափոխություն» իրականացնել նաեւ եկեղեցում։

Թերեւս, այս «թավշյա» իշխանությունների նման հեռահար մտադրությամբ էր պայմանավորված ոստիկանության անգործությունը Գարեգին Երկրորդի եւ Եկեղեցու դեմ կատարվող ագրեսիվ բողոքի ակցիաների ընթացքում։ Ոստիկանությունը, ինչպես հիշում եք, կարգուկանոն հաստատելու ուղղությամբ նույնիսկ որեւէ քայլ չկատարեց նաեւ այն ժամանակ, երբ Մայր Աթոռի շենք մտած մի խումբ քաղաքացիներ այն վերածել էին ճաշարանի…

Ավելին, լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչո՞ւ նրանց դուրս չեն բերում Մայր Աթոռի շենքից, որտեղ պատրաստվում էին վրաններ տեղադրել եւ գիշերել, ոստիկանությունից պատասխանել էին՝ «Վրանով հավաք անցկացնելը հավաքների ազատության իրավունքի իրացման օրենքով չարգելված եղանակ է, ուստի ոստիկանությունը վրան տեղադրելու հիմքով հավաքի իրավունքի միջամտություն չի դրսեւորելու»։

Ինչեւէ, «168 Ժամի» նույն աղբյուրների հավաստմամբ՝ Արամ Ա Կաթողիկոսը մերժել է Փաշինյանի «ուղերձ»-առաջարկը։ Ըստ նույն աղբյուրների՝ այդ մասին Փաշինյանը հետագայում Բեյրութում նաեւ անձամբ է զրուցել Կաթողիկոսի հետ։ Երեկ մենք այս մասին փորձեցինք զրուցել Ա. Սիմոնյանի, Լ. Նազարյանի եւ Հ. Հակոբյանի հետ։ Ա. Սիմոնյանի հետ շնչուղիների վիրահատության պատճառով չկարողացանք խոսել, Լ. Նազարյանն անընդհատ խուսափում էր հարցից, իսկ Հ. Հակոբյանն ասաց հետեւյալը. «Այդպիսի ուղերձ չի փոխանցվել, համենայնդեպս, այդ ժամանակ, երբ մենք երեքս հանդիպում ենք ունեցել Արամ Առաջինի հետ, ընդհանուր առմամբ եկեղեցու շուրջ այդ օրերին ծավալվող խժդժությունների շուրջ խոսվել է, բայց գալ էստեղ՝ փոխարինելու Կաթողիկոսին… նման զրույց չի եղել»։

Հարցին՝ արդյոք եղե՞լ է խնդրանք կամ հորդոր, որպեսզի նա գա Հայաստան՝ հոգեւոր դասի հետ հանդիպի, խաղաղեցնի նրանց, Հ. Հակոբյանը պատասխանեց. «Իրականում Բեյրութ կատարած մեր այցից անցել է ութ ամիս, եւ ես կդժվարանամ մանրամասնորեն հիշել այդ հանդիպման քննարկումներից»։ Նշենք, որ մեր այս տեղեկատվությունը ճշտեցինք բեյրության բազմաթիվ աղբյուրներից, եւ ի զարմանս մեզ, պարզվեց՝ առանձնապես նոր բան չէ, եւ բոլոր մեր զրուցակիցները գիտեին Արամ Ա Կաթողիկոսին Փաշինյանից «տարված» այդ «մեսիջի» մասին։ Ըստ մեր զրուցակիցներից մեկի՝ Կաթողիկոսի մերժումը Փաշինյանին դուր չի եկել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում