Կարեւոր քայլ իշխանություն–եկեղեցի հարաբերություններում
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է Հայաստանի Հանրապետության եւ Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերություններին առնչվող հարցերով աշխատանքային խումբ: Հաշվի առնելով, որ իշխանափոխությունից հետո եկեղեցու եւ պետության հարաբերություններում նկատվում է որոշակի լարում, միաժամանակ հեղափոխության իներցիայի վրա որոշ ինքնահռչակ խմբեր ակտիվորեն սկսել են տարատեսակ գործողություններ Հայ առաքելական եկեղեցու դեմ, այս աշխատանքային խմբի ստեղծումը բնականաբար կարեւոր է:
Եկեղեցու եւ նոր իշխանությունների միջեւ ծագած լարումն ինչ–որ առումով կարելի է բնական համարել: Եկեղեցին մասամբ սերտաճել էր նախորդ իշխանությունների հետ ու բնական է, որ այս իմաստով թե՛ հասարակական որոշակի շրջանակներում եղած դժգոհությունը, թե՛ նոր իշխանությունների սկեպտիցիզմը իրենց զգացնել էին տալու:
Մյուս կողմից էլ, խախտված ստատուս–քվոյից որոշակիորեն փորձելու էին օգտվել տարատեսակ կրոնական կազմակերպություններ, որոնք Հայաստանում տարիներ շարունակ փորձում են իրենց դիրքերն ամրապնդել, բնականաբար, առաջին հերթին Առաքելական եկեղեցու հեղինակության հաշվին:
Աշխատանքային խմբի ստեղծումն այս իմաստով կարող է մի կողմից թոթափել լարվածությունն ու կասկածամտությունը եւ խնդիրները բերել աշխատանքային վիճակի՝ բացառելով մերթընդմերթ ծագող «տղայական» մակարդակի խոսակցությունները այս կամ այն պաշտոնյայի ու եկեղեցականների միջեւ:
Սա կարեւոր է այնքանով, որքանով կարեւոր է Առաքելական եկեղեցին Հայաստանի համար: Ու խոսքն այստեղ միայն արժեհամակարգային կարեւորության մասին չէ: Այդ կարեւորությունն անշուշտ կա ու արտահայտվում է Առաքելական եկեղեցու հանդեպ հայաստանցիների մեծամասնության վստահության արտահայտմամբ:
Բայց Առաքելական եկեղեցին կարեւոր է նաեւ իր ֆունկցիոնալությամբ, իր ինստիտուցիոնալ կշռով, որի սահմանները չեն ամփոփվում միայն Հայաստանում: Հայ առաքելական եկեղեցին, նույնիսկ եթե մի կողմ դնենք հարցի կրոնական ու արժեբանական մասը, կայացած ինստիտուցիոնալ կառույց է, որի հետ հաշվի չնստել հնարավոր չէ: Լավ է, որ նկատվող կասկածամտությունը սկսում է նվազել, ու իշխանություններն, ի վերջո, աշխատանքային մակարդակ են բերում եկեղեցու հետ հարաբերությունները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim