Համազգեստի փոփոխությունը պետական բյուջեում ծախս չի ավելացնելու. Արթուր Վանեցյան
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների համազգեստը չի փոխվել արդեն 50 տարի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը:
Նա նշեց, որ մինչ այս փոխվել է «շևրոները», ԽՍՀՄ-ի փոխարեն գրվում է ՀՀ, բայց համազգեստը նույնն է: «Այս համազգեստը, որ ես կրում եմ, շատ մեծ ոգևորություն է առաջացրել»,-ասաց նա և նշեց, որ համազգեստի ցանկում միայն բաճկոնն է ավելացել:
«Նախ պետք է համազգեստը լինի հարմար և ով կրել է համազգեստ, դա գիտի, քանի որ մարդ ամբողջ օրը լինում է համազգեստի մեջ, համազգեստը պետք է լինի գեղեցիկ: Առաջնահերթ փոփոխություններ իրականացվելու են սահմանապահ զորքերի, հսկիչ անցագրային կետերի ծառայողների համազգեստներում, քանի որ ՀՀ եկող զբոսաշրջիկները, օտարերկրյա քաղաքացիները առաջինը սահմանապահ զորքերի աշխատակիցների հետ են շփվում»,-ասաց նա և նշեց, որ հատկապես օտարերկրացիներին հին, խորհրդային տարիներն են հիշեցնում:
Անդրադառնալով այն քննադատություններին, որ համազգեստ փոխելով ԱԱԾ-ն վատնում է բյուջեի գումարները, Արթուր Վանեցյանն ասաց, որ պետական բյուջեի գումարները չեն վատնում: «Մեզ պետական բյուջեով հասանելիք գումարը, որը տրամադրված է մեր համազգեստին, այդ նույն գումարի շրջանակում փոխում ենք համազգեստի դիզայնը: ՀՀ պետական բյուջեում համազգեստի փոփոխությունը ծախս չի ավելացնելու»,-ասաց նա:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim