Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամը նշում է իր քսանամյակը

Այս տարին հոբելյանական է «Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համար: 1999 թվականի հունվարին ստեղծված հիմնադրամը նշում է իր քսանամյակը:

Երկու տասնամյակի ընթացքում ռեեստրում կամավորագրվել է 30.000 ոսկրածուծի դոնոր, ռեեստր դիմած 4698 հիվանդի հետ նախնական համընկնող 4637 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 32-ն արդեն նվիրաբերել են իրենց ցողունային բջիջները:

Օրերս, 2019 թվականի հունվարի 23-ին, հերթական, այս տարվա առաջին նվիրաբերությունն էր: Դոնոր Քրիստինա Գևորգյանը իր ցողունային բջիջներն էր նվիրաբերում՝ փրկելու Իսպանիայում գտնվող յոթամյա Արեն Ասրյանին: Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրի բժշկական տնօրեն Միհրան Նազարեթյանը այս հավաքագրման պրոցեսին ներկա լրագրողներին մանրամասնեց, որ սա դոնորի համար անվնաս գործընթաց է, ցողունային բջիջները հավաքագրվում են շրջանառվող արյունից, ու թեև տևում է մի քանի ժամ, սակայն դոնորը կորցնում է ընդամենը մոտ 150 գրամ ցողունային բջիջներ, որն արագ վերականգնվում է:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը լրագրողներին ասաց, որ այս իրադարձությամբ նշանավորում են ռեեստրի քսանամյակը. «Մենք ականատես ենք լուրջ իրադարձության, մեր հերոսուհին քրոջ երեխայի համար ցողունային բջիջներ է նվիրաբերում, և երբ տարիներ առաջ դոնոր էր դառնում, չէր կարող ենթադրել, որ փրկության հույս է դառնալու իր արյունակցի՝ քրոջ որդու համար : Հայաստանում և Իսպանիայում պետք է զուգահեռ այս գործառույթներն իրականացնենք, ամեն ինչ հստակեցված է՝ չվերթները, ծառայությունները, փոխադրամիջոցները: 48 ժամվա ընթացքում պիտի Իսպանիայում կատարվի փոխպատվաստումը: Հատուկ բեռնափոխադրողը նշված ժամկետում Հայաստանում հավաքագրված ցողունային բջիջները հասցնելու է Իսպանիա»:

Բժիշկ Ավագյանը սիրով է հիշատակում նախորդ տարիների հայ դոնորներին: Անցյալ տարի հայ դոնորի օգնության կարիքն ունեցավ լեյկեմիայով տառապող իրանցի մի աղջիկ, դոնորը՝ Տաշիր բժկական կենտրոնի տնօրեն Գեորգի Իլոյանն էր:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, ամերիկահայ Ֆրիդա Ջորդանը ևս ներկա էր այս կարևոր իրադարձությանը և լրագրողներին պատմեց քսանամյա գործունեության մասին.« Մեր աշխատանքի հիմքը բարեգործությունն է: Դոնորագրումը , հայ հիվանդների տիպավորումը, համատեղելիությանը ճշտում, հիվանդի համար դոնոր ենք գտնելը անվճար է սակայն նյութան ճշտումը անվճար են, սակայն այս բոլոր ծառայությունները գումար արժեն, ուստի տարեկան տարբեր միջոցառում ենք անցկացնում Լոս Անջելեսում՝ գումար հավաքագրելու համար»:

Ռեեստրի դոնորագրումների աշխարհագրությունը շատ լայն է՝ Հայաստան, Արցախ, ԱՄՆ, Կանադա, Հունաստան, Իրան, Լիբանան, Սիրիա, Գերմանիա, Ֆրանսիա, Բուլղարիա, Անգլիա, Նիդերլանդներ, Կիպրոս, Վրաստան, անցյալ տարի միացավ նաև Իսրայելը:
Չնայած տարածված կարծրատիպին՝ ոսկրածուծի դոնոր դառնալն ու այլ մարդու կյանքը փրկելու համար սեփական ցողունային բջիջները տրամադրելը բարդ գործընթաց չէ և չի վնասում դոնորին:

«Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստր» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը դոնորոգրվելու հորդոր է անում. « Ցողունային բջիջների դոնորներ կարող են դառնալ 18 մինչև 50 տարեկան առողջ մարդիկ: Արդեն իսկ ունենք հավաքագրված 30.000 կամավորներ թե՛ Հայաստանից, թե՛ աշխարհասփյուռ հայ գաղթօջախներից: Կենտրոնը դեռ էլի դոնորների կարիք ունի. որքան շատ լինեն նրանք, այնքան շատ հիվանդ իրեն համատեղելի դոնոր գտնելու հնարավորություն կունենա:

Մենք պետք է պատրաստ լինենք փրկության հույս տրամադրելու այդ մարդկանց: Այսօր մենք փրկօղակ ենք դառնում մեր հայրենակից տղայի: Մեր կոչը՝ մի ընկրկեք, դոնորագրվեք, օգնելու ձեր ընկերոջը, բարեկամին, թե անծանոթին»: