Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Հակաիրավական մտածողությունը դեռ շարունակվում է. Ռուբեն Մելիքյանը՝ Ֆինանսների փոխնախարարի հայտարարության մասին

Շատ տարակուսած եմ նման մեկնաբանություն լսելով. ինձ համար սա վատ անակնկալ էր, որ Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը մատուցեց մեր հանրությանը, Aysor.am-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի փոփոխություններին նվիրված հանրային քննարկման ժամանակ վերջինիս հնչեցրած այն հարցադրմանը, թե ազգովի պետք է սուբսիդավորե՞նք հանցագործներին։

Հիշեցնենք՝ Արման Պողոսյանը քննարկման ժամանակ հայտարարել էր, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, այդ հարկային բեռից բոլորն են օգտվելու՝ այդ թվում՝ հանցագործները։

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր հերթին հակադարձել էր, որ ցավալի է, երբ պաշտոնատար անձը մեղադրվող անձին հանցագործ է անվանում. «Դա արդեն իսկ լուրջ վերաբերմունք է և լուրջ պիտակավորում է», - նշել էր նա։

Ռուբեն Մելիքյանի կարծիքով, խոսքն այստեղ ոչ այնքան և ոչ միայն բառերին է վերաբերում, որքան դրանց թիկունքում ընկած իրավաքաղաքական հայացքներին և փիլիսոփայությանը։

«Ինձ համար նաև պարզ դարձավ մեկ հարցի պատասխան, թե վերջապես ինչու ոչնչից ծնվեց այս նախագիծը։ Կարծես թե ձևակերպված նման հանրային պահանջ չկար, չէր երևում, թե այստեղ ինչ քաղաքականություն էր իրականացվում, թե ինչին է արձագանքում կառավարությունը։ Չմոռանանք ընդգծել, որ խոսքը վերաբերում է փաստաբաններին և մի քանի այլ խմբերի ընդհանուր կարգավորումներից դուրս բերելուն և փաստաբանների նկատմամբ հատուկ բացասական կարգավորումներ ձևավորելուն։ Չմոռանանք, որ գործ ունենք ոչ թե արտոնությունը վերացնելու, այլ եղած ընդհանուր վիճակից փաստաբաններին դուրս բերելու և նրանց նկատմամբ խտրական մոտեցում կիրառելու հետ», - ասաց իրավապաշտպանը։

Նա որպես նախագծի առաջացման պատճառ նշեց հետևյալ համոզմունքը. Ֆինանասների նախարարությունում ինչ-որ մարդիկ գտնում են, որ փաստաբանները հանցագործների հետ են աշխատում, և պետությունը չպետք է «սուբսիդավորի հանցագործներին»։

«Այս մոտեցումը, մեղմ ասած, անընդունելի է, և դրան պետք է շատ խիստ արձագանքել։ Անընդունելի է արժեքաբանական տեսանկյունից, անընդունելի է այն տեսանկյունից, որ, իմ կարծիքով, ինչ-որ կարմիր գծեր էինք անցել, և մտածողության հետդարձ այլևս չկար, բայց մենք տեսնում ենք, որ հակաիրավական մտածողությունը դեռ շարունակում է իր գոյությունն առանձին շրջանակներում։ Մենք անընդհատ ստիպված ենք պարզագույն ճշմարտություններ ապացուցել։ Մենք պետք է վաղուց փակած լինեինք նման մտածողության էջը, բայց արի ու տես, որ չենք փակել։ Մենք այնքան կարևոր խնդիրներ ունենք... գտնվում ենք լրջագույն մարտահրավերների, ռեսուրսների մոբիլիզացիայի անհրաժեշտության առջև, բայց ստիպված ենք նման հարցերով զբաղվել, ինչը լուրջ չէ», - ասաց Ռուբեն Մելիքյանը։