«Գազպրոմ Արմենիա»-ում սկսել են կոպեկները հաշվել
«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածքային բոլոր գրասենյակներում մեկ առ մեկ ժողով է հրավիրվել եւ հայտարարվել է, որ Ռուսաստանից Հայաստանին գազի վաճառքի գնի փոփոխության արդյունքում նոր իրավիճակ է ստեղծվել ընկերությունում: Ղեկավար կազմի ցուցումով հայտարարվել է, թե քանի որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն Հայաստանում այլեւս վնասով է աշխատում, իրենք հարկադրված են տեսուչների համար աշխատանքային նոր ռեժիմ սահմանել, մինչեւ Փաշինյան-Պուտին բանակցություններում սպասարկվող գազի գնի վերաբերյալ հստակություն կլինի:
Իսկ նոր ռեժիմը նշանակում է՝ կրկնակի բաժանորդների ցուցակների վերանայում. յուրաքանչյուր ամսվա երկրորդ կեսին, երբ ազգաբնակչությունը մարում է սպառած գազի վարձերը, տեսուչները պարտավոր են վերջնական ցուցակներում զտել մնացորդ թողած բաժանորդների ցանկը եւ վերադառնալ տուն առ տուն՝ պահանջելու կոպեկներով մնացորդը:
Ի դեպ, սրանք հիմնականում այն բաժանորդներն են, ովքեր վճարումներն անում են Telcell ապարատների միջոցով եւ թղթադրամներով մուտք անելիս՝ զլանում են կոպեկներով մնացորդ հարյուր դրամները վճարել: Պարզվում է՝ այս դրամների հանրագումարն էական նշանակություն ունի այսօր «Գազպրոմ Արմենիա» ընկերության համար:
Հիշեցնենք, որ 2018թ. դեկտեմբերի 31-ին ավարտվել է Ռուսաստանից մատակարարվող գազի գնի վերաբերյալ պայմանագիրը, եւ հունվարի 1-ից 1 խմ-ի համար 15 դոլարով թանկացած գազի ծախսը ռուսական կողմը որոշել է կոմպենսացնել ստացած եկամտի հաշվին, մինչեւ կողմերը նոր պայմանագիր կկնքեն:
Ի դեպ, տեղեկացնենք, որ կոմունալ վճարումների դեպքում մինչեւ հազար դրամի հասնող մնացորդն իրականում արձանագրվում է անձի վարկային պատմության էջերում՝ աքռայում, ինչը կարող է խոչընդոտող հանգամանք լինել բանկային գործարքների եւ այլ դեպքերում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim