Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումը թեժ է անցել. «պատին են դեմ տվել»
«Հրապարակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունում երեկ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ փակ հանդիպումն անցել է բավականին թեժ մթնոլորտում, իշխող ուժից ՊԵԿ ղեկավարին «պատին դեմ տվողների» առաջնագծում են եղել տնտեսագետ Արտակ Մանուկյանը, իրավաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւ էլի ուրիշներ։
ՊԵԿ նախագահն ասել է, որ ամեն ինչ կատարվել է օրենքի շրջանակներում, որ մամուլում հրապարակված թվերն ուռճացված են, եւ իր եկամուտներն ամսական 2-3 միլիոնը չեն գերազանցում՝ աշխատավարձով, հավելավճարով եւ պարգեւատրումներով։
Ի պատասխան հարցադրումներին, ՊԵԿ նախագահն արդարացի է համարել այդ գումարի չափը՝ ասելով, որ բարդ եւ ռիսկային ոլորտում են աշխատում։ Սակայն որոշ պատգամավորներ համեմատություններ են անցկացրել ուսուցիչների աշխատավարձերի հետ․ «Ինչո՞ւ պիտի դպրոցի ուսուցիչը 100 հազար դրամ ստանա, երբ սերունդ է կրթում, որոնցից ոմանք հետո պիտի ՊԵԿ նախագահ կամ աշխատակից աշխատեն, իսկ նշված համակարգում այսպիսի աստղաբաշխական թվեր լինեն»։
Անանյանին պաշտպանել է ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, այժմ «Իմ քայլ»-ի անդամ Շիրակ Թորոսյանը՝ հիշեցնելով, որ նախկինում էլ են եղել այդ պարգեւատրումները, հիմա ընդամենը մամուլն է մատի փաթաթան սարքել։ Որոշել են, որ քննարկումը կշարունակեն այլ գերատեսչությունների ներկայացուցիչների հետ՝ ֆինանսների նախարար, գուցե՝ Երեւանի քաղաքապետ, հետո միայն եզրակացություններ կարվեն, կորոշեն՝ անհրաժե՞շտ են օրենսդրական կարգավորումներ, թե՞ ոչ։ Իսկ մարզպետներին չե՞ք կանչելու։ «Չէ, իրենք թեմա չեն»,- ասաց մեր աղբյուրը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim