Ցանկություն առաջացավ երիտասարդ և անփորձ նախարարին սովորեցնել՝ ինչ է անում հայոց քահանան դպրոցում. հոգևորականի պատասխանը՝ ԿԳ նախարարին
Արարատի մարզի Բյուրավան գյուղի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ, Տեր Ղազար քահանա Պետրոսյանն անդրադարձել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի՝ Արարատի մարզի դպրոցներից մեկում հոգևորականի հետ տեղի ունեցած միջադեպին:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Պատասխան կրթության անկիրթ նախարարին: Երբ քահանայից տեղեկացա 25.01.2019թ Արարատի մարզի Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած միջադեպի մասին՝ որտեղ դպրոց այցելած ՀՀ կրթության նախարարը Արայիկ Հարությունյանը անկիրթ վերաբերմունք է ցույց տվել պատահաբար դպրոց այցելած քահանայի նկատմամբ ասելով՝ դու այստեղ ինչ ես անում, և օրենքների բանավեճ սկսել հոգևորականի հետ: Ցանկություն առաջացավ մեր երիտասարդ և անփորձ նախարարին սովորացնելու, թե ինչ է անում Հայոց Քահանան Հայոց Դպրոցում.
Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերից չկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել և տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է՝ որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանելը: Ուրեմն՝
1. Հայոց դպրոցի և դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է
2. Հայոց դպրոցների և՛ ուսուցիչներ, և՛ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք:
3. Հայոց ամենանշանավոր և ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր:
4. Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր:
5. Հայոց հին և ամենանշանավոր Ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր:
6. Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր:
7. Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր:
8. Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը ՝ բոլորը քահանաներ էին:
Եվ ի վերջո, ես իբրև երեք դպրոցահասակ տղաների հայր, պահանջում եմ, որ քահանան անպայման պիտի այցելի դպրոց, որ օրհնի մեր երեխաներին՝ Աստծո օրհնանքը փոխանցի մեր մատաղ սերունդին, որպեսզի մեր զավակները կրթվելով դպրոցում կարողանան հեռու մնալ ամեն չար ճանապարհներից:
Զարմացա որ քահանայի այցի դեմ, Հայ եկեղեցու պատմություն առարկայի դեմ հակառակախոսող նախարարդ քեզ հայտարարել ես Հայ եկեղեցու զավակ, և ուրեմն պետք է ապերախտ զավակ չլինել»:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim