Քաղաքական գործիչը մահացել է հացադուլից հետո. Washington Post-ի անդրադարձը Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին
Ամերիկյան Washington Post պարբերականն անդրադարձել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Մհեր Եղիազարյանի մահվան դեպքին:
Պարբերականն ընդգծում է, որ 52 օր հացադուլի մեջ գտնված 51-ամյա գործիչն անցյալ ամառ ստեղծված «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահն էր: Վերջինս ձերբակալվել էր դեկտեմբերի 4-ին՝ մինչև 10 000 դոլարի չափով գումար շորթելու, կաշառք տալու կասկածանքով: Նա հացադուլ էր հայտարարել դեկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք, որ Մհեր Եղիազարյանի մահվան մասին հայտնի էր դարձել շաբաթ՝ հունվարի 26-ին: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Մհեր Եղիազարյանի (ծնված 1968թ․, մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հ․ 2-րդ և 3-րդ մասերով, 38-34-312 հ․ 2-րդ և 3-րդ մասերով) ինքնազգացողության կտրուկ վատթարացման կապակցությամբ հրավիրվել էր շտապօգնություն, որի կողմից ժամը 06։35-ի սահմաններում արձանագրվել էր կալանավորված անձի կենսաբանական մահը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim