Մեկ ամիսը նոր լրացած վարչական շրջանների ղեկավարները ստացել են աշխատավարձի 100%-ի չափով
Պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավորը՝ անդրադառնալով քաղաքապետ Հայկ Մարությանի հրապարակած պարգեւավճարների չափին։
«Այսպիսով ավելի քան մեկ ամիս ժամկետի խախտումով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը որոշեց հրապարակել պարգևավճարների կարգադրությունը, հանդես գալով տեսաուղերձով: Նախքան ցուցակի հրապարակումը քաղաքապետը բարձրաձայնեց մի քանի թիվ տրված պարգևավճարներից: Հիշեցնեմ, որ պարգևավճար ստանալու պահին դեռ չէր լրացել այդ պաշտոնյաների աշխատանքային երկու ամիսը:
Այսպիսով քաղաքապետի առաջին տեղակալը ստացել է 956.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը:
Քաղաքապետի տեղակալը ստացել է 1.309.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի շուրջ եռապատիկը:
Քաղաքապետի մյուս երկու տեղակալները ստացել են 886.000 դրամ, որը կազմում է աշխատավարձի 200%-ը:
Վարչական շրջանի ղեկավարները, ում աշխատանքային մեկ ամիսը նոր էր լրացել, ստացել են աշխատավարձի 100%-ի չափով:
Այսքանը հրապարակված մասի վերաբերյալ, մնացյալ թվերի համեմատականը կհասկանանք հրապարակումից հետո:
Հ.Գ. Խոսքս ուղղում եմ այն պաշտոնյաներին, ովքեր ստացել են այս գումարները և առավել ևս ում հետ անձամբ առիթ եմ ունեցել շփվելու. դեռևս նախորդ տարվանից: Այս հարցում ունեցել եմ մեկ խնդիր, ապահովել այս կարգադրության հրապարակայնությունը, ինչը օրենքի պահանջ է: Չեմ թերագնահատում ձեր աշխատանքը և ինձ թույլ չեմ տա արտաբերել քաղաքապետի այն միտքը, ուղղված ԵԼՔ-ի ավագանու անդամներին, թե 55.000 դրամ փոխհատուցում ստանալով մենք գումար ենք փոշիացրել: Հույս ունեմ, որ մեր խմբակցության քննադատությունները անձնական չեք ընկալում, քանզի դրանք անձնավորված չեն և ուղղված են մեր համատեղ գործին»,– գրել է նա:
Նշենք, որ երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը տեսաուղերձով հրապարակել էր քաղաքապետարանում աղմուկ հանած պարգեւավճարների մի քանի տվյալներ՝ խոստանալով մնացած մասն էլ հրապարակել քաղաքապետարանի կայքում։
Հայկ Մարությանը ուղիղ եթերում հրապարակեց քաղաքապետարանի պաշտոնյաների ստացած պարգեւավճարների չափը https://news.am/arm/news/492896.html


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim