ՊԵԿ-ը թույլ չի տալիս քաղաքացիներին ներմուծել նույնիսկ մինչեւ 25 կգ բեռ եւ գործում է կամայական որոշումներով՝ շրջանցելով օրենսդրությունը
Պետական եկամուտների կոմիտեն Բագրատաշենի մաքսակետում շարունակվող բողոքի մասնակիցներին կոչ է անում ապրանք ներմուծելիս հետեւել օրենսդրությամբ սահմանված կանոներին, հստակ տարբերակել բիզնես նպատակն անձնական օգտագործման նպատակից:
ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությանմեջ նաեւ ասվում է. «Պետական եկամուտների կոմիտեն ֆիզիկական անձանց դեռեւս տարեվերջից պարբերաբար տեղեկացրել է նոր կարգավորման մասին, որի համաձայն` եթե ֆիզիկական անձինք ԵՏՄ մաքսային տարածք ներմուծեն անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը, ապա որեւէ գանձում չի կատարվի:
Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի եւ հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար:
ՊԵԿ-ն ընդգծում է՝ ոչ մեկ իրավունք չունի արտոնյալ պայմաններով ապրանք ներկրել. արտոնությունը վերաբերում է միայն մինչեւ 25կգ անձնական օգտագործման ապրանքների ներմուծմանը եւ նախատեսված չէ անօրինական բիզնես նպատակներով առեւտրային շրջանառության մեջ ապրանքներ մտցնելու համար, քանի որ այդ դեպքում տուժում է մի կողմից շուկան, մյուս կողմից վնաս է հասցվում այն տնտեսվարողներին, ովքեր օրինական ճանապարհով են ապրանք ներմուծում` վճարելով հարկերը:
Բագրատաշենի մաքսակետում ստեղծված իրավիճակը մաքսային ծառայությանը խոչընդոտում է պատշաճ եւ լիարժեք իրականացնել օրենքով վերապահված գործառույթները: Կոմիտեն եւս մեկ անգամ կոչ է անում քաղաքացիներին դադարեցնել բողոքի ակցիան եւ ներկրումներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակում»:
Հատկանշական է, որ թեեւ ՊԵԿ-ը շեշտը դնում է մինչեւ 25 կգ ներկրելու սահմանափակման վրա, սակայն առեւտրականները պնդում են, որ իրենց թույլ չեն տալիս նույնիսկ մինչեւ 25 կգ բեռը ներմուծել Հայաստան եւ պահանջում են, որ առեւտրականներն ունենան Թուրքիայի մաքսատան կնիքը: Նրանք պնդում են, որ որեւէ օրենք չկա, որը հնարավորություն կտա ՊԵԿ-ին արգելել մինչեւ 25 կգ բեռի ներմուծումը եւ ՊԵԿ-ն, ըստ էության, գործում է կամայական որոշումներով՝ շրջանցելով օրենսդրությունը:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim