2018թ. տարեվերջյան միջոցառման համար ԱԳՆ-ն ծախսել է շուրջ 4 մլն դրամ
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նախորդ տարվա տարեվերջյան միջոցառումն անցկացրել է «Ֆլորենս» ռեստորանային համալիրում։ Այս մասին Tert.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հայտնի է, որ «Ֆլորենս» ռեստորանը պատկանում է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին:
Միջոցառման անցկացման համար ծախսվել է 3 միլիոն 840 հազար դրամ:
«Տարեվերջյան միջոցառումը կազմակերպվել է 320 անձի համար, գումարը կազմել է 3840.0 հազ.դրամ, որը վճարվել է բյուջեով ՀՀ ԱԳ նախարարությանը հատկացված ներկայացուցչական ծախսերի հոդվածով խնայված միջոցներից»,- նշել են հարցման մեջ:
Միաժամանակ, արտաքին գերատեսչությունը հայտնում է, որ ԱԳ նախարարությունը 2018թ. ընթացքում ունեցել է 347 միլիոն դրամի տնտեսում, որը վերադարձվել է պետական բյուջե:
Նույն հարցերին ի պատասխան՝ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել են, որ հաշվի առնելով ՊԵԿ կառուցվածքային ստորաբաժանումների բաշխվածությունը Հայաստանի ամբողջ տարածքով մեկ` 2018թ. տարեվերջյան միջոցառումներ անցկացվել են Հայաստանի տարբեր բնակավայրերում:
«Միջոցառումների անցկացման համար, հարցման համաձայն, պետական բյուջեից որևէ լումա չի ծախսվել»,- ասված է ՊԵԿ պատասխանում:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim