Մանուկ Աբեղյանի անվան դպրոցի 4 դեռահաս մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երեւանում, հունվարի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 14։40-ի սահմաններում թիվ 1 համալսարանական հիվանդանոցից Ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել մի քանի երեխաներ։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի պետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են Երեւանի բնակիչ՝ 17-ամյա Դավիթ Ո.-ն՝ «աջ ականջի վերին հատվածի քերծվածքներ» ախտորոշմամբ, 16-ամյա Դավիթ Տ.-ն՝ «աջ քունքային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ, 17-ամյա Ռոբերտ Ա.-ն՝ «ձախ վերհոնքային հատվածի պատռված արյունահոսող վերք, ենթամաշկային հեմատոմա» ախտորոշմամբ, 17-ամյա Արտաշես Ս.-ն՝ «գագաթային շրջանի պատռած վերք եւ սալջարդ» ախտորոշմամբ։
Ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, պարզել են, որ նշված անձանց հետ վիճաբանություն է տեղի ունեցել նույն օրը, ժամը 13։30-ի սահմաններում Չայկովսկու փողոցում Երեւանի բնակիչներ՝ 18-ամյա Վահագն Խ.-ի, 18-ամյա Ժիրայր Փ.-ի, 19-ամյա Ռազմիկ Գ.-ի միջեւ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի հետեւանքով ստացել են մարմնական վնասվածքներ։
Աղբյուրի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված 4 երեխաները սովորում են Մ. Աբեղյանի անվան դպրոցում։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim