Կրակոցներ Արարատի մարզում, կան վիրավորներ. մարզի ոստիկանությունը չի տիրապետում օպերատիվ իրավիճակին
Արարատի մարզում այսօր՝ հունվարի 22-ին, կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Ժամը 16:40-ի սահմաններում Վեդիի բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ հիվանդանոց են ժամանել ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաեւ ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Ազգաշյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են՝ վիրավորներն են՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի բնակիչներ, 35-ամյա Վրեժ Ղազարյանը, 30-ամյա Վաղարշակ Ղազարյանը եւ 47-ամյա Վահան Ղազարյանը:
Ոստիկանները պարզել են, որ վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող արոտավայրերից մեկից:
Այս պահին նշված վայրում աշխատում են ոստիկաններն ու Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 1-ին մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաեւ կրակոցի հետեւանքով վնասված մի քանի ավտոմեքենաներ, որոնց սեփականատերերի ինքնությունը պարզվում է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են նաեւ կրակողի ինքնությունը, ով նույն գյուղի բնակիչ, 22-ամյա Արգիշտի Բրոյանն է, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու, կասկածյալ Ա. Բրոյանին եւ հրազենը հայտնաբերելու ուղղությամբ:
Մի քանի գյուղացիներ ֆոտոլրագրողի հետ զրույցում, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին. «Մարզի ոստիկանությունը շատ լավ գիտի, թե ով է կրակողը, ինչի է կրակել, բազամթիվ անգամ իրենք տեղյակ են, որ էդ անձնավորությունը միշտ սպառնացել ու ահաբեկել է մարդկանց: Սպասում են՝ մարդ մեռնի, նոր քնից զարթնեն, եթե լավ աշխատեին, բանը սրան չէր հասնի:
Հիմնական մեղավորը մարզի ոստիկանությունն է, ովքեր միայն տեղում դոփում են: Էսօր եկել են՝ հերթական շոուն կանեն ու կջանդամվեն կեթան, բայց խնդիրը չի լուծվի: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ժողովների ժամանակ ասում է, թե բոլոր մարզերում ոստիկանությունը տիրապետում է իրավիճակին: Մենք մեր մարզում մեր մաշկի վրա ենք զգում, որ Վ. Օսիպյանի խոսքը գոնե մեր մարզի պահով իրականությանը չի համապատասխանում:
Մենք համոզված ենք՝ մարզում ոստիկանություն չկա, եթե ոստիկանություն լիներ, էսօրվա էս կրակոցները չէր լինի, էլ չենք ասում, որ մեռան տներ ու խանութներ թալանելով, ոչ մի բացահայտում չկա: Էնպես, որ ոստիկանության ղեկավար կազմը թող խոսքից անցնի իրական գործի ու մեր մարզում վերացնեն կրիմինալը»:


















































Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW»-ներն ու «Hyundai Elantra»-ն. կա վիրավոր
22-ամյա հղի կինը մեքենայից դուրս է նետվել և մաhացել, ոստիկանությունը մանրամասներ է հայտնել Գեղարքունիքի դեպքից
Առեղծվածային մահվան դեպք՝ Գեղարքունիքում. Ճամբարակի խաչմերուկում «Mercedes G»–ում հայտնաբերվել է հղի կնոջ մարմին
Երևանում բախվել են Lexus-ը ու մոտոցիկլը. վերջինս գլխիվայր շրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր. «Lexus»-ի վարորդը եղել է ոչ սթափ
Դանակահարել են ավտոբուսի վարորդին
Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim