Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

Խանութների սեփականատերերը հրաժարվում են ծխախոտ վաճառել

«Փաստ» թերթը գրում է. «Փոքր խանութների շատ սեփականատերեր սկսել են ինքնակամ հրաժարվել ծխախոտ վաճառել, քանի որ ընդհանուր շրջանառության մեջ այն թեեւ բավական մեծ տեղ է զբաղեցնում, սակայն այդ շրջանառությունից ստացվող մաքուր եկամուտը, ակցիզային հարկի դրույքաչափը բարձրացնելուց հետո, չնչին է մնում:

Խնդիրն այն է, որ ծխախոտը միակ ապրանքն է, որի յուրաքանչյուր տուփի վրա նշված է դրա մանրածախ վաճառքի գինը: Այսինքն, խանութներն իրավունք չունեն նշված գնից ավելի թանկ վաճառել: Եվ ստացվում է, որ վաճառքից գոյացած եկամուտը նվազել է, ինչն էլ հանգեցրել է նրան, որ շատ խանութներ սկսել են կամաց–կամաց կրճատել ծխախոտի թե՛ տեսականին, թե՛ քանակը:

Ինչպես հայտնի է, ըստ էության, ակցիզային հարկի հետ կապված փոփոխությունը տարածվում է միայն ներմուծողի կամ արտադրողի վրա: Ներմուծողն ու արտադրողն իրավունք ունեն սիգարետի գինը թանկացնել եւ թանկ գնով հանձնել խանութին: Բայց թանկացնելուց առաջ որոշ գործառույթներ պետք է իրականացնեն՝ փոխեն տուփի վրա նշված հին գինը, քանի որ խանութն իրավունք չունի ծխախոտը տուփի վրա նշված գնից ավելի թանկ վաճառել: Իսկ մինչ այդ, քանի դեռ հին խմբաքանակներն են իրացվում, խանութում այն թանկացնել չի լինի: Ստացվում է, որ խանութը, միջնորդի դերում հանդես գալով, կա՛մ պետք է դրանից եկամուտ գրեթե չստանա, կա՛մ հրաժարվի վաճառել: Սա էլ իր հերթին է տնտեսվարողներին կանգնեցնում մեկ այլ պարադոքսի առջեւ, որի լուծումն այս պահին կարծես թե չկա:

«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հկ ղեկավար Բաբկեն Պիպոյանը մեզ հետ զրույցում անդրադառնալով այս խնդրին՝ նշեց, որ թեեւ չի ցանկանում մասնավոր հատվածի իրավունքների դաշտ մտնել, սակայն խորհրդատվության կարգով կարող է տեղեկացնել, որ եթե տուփի վրա մակնշած գինն ու ստացվող եկամտի չափը տնտեսվարողին ձեռնտու չէ, ապա պետք է հրաժարվի նման ապրանք ընդունել:

«Եթե արտադրողը կամ ներմուծողը գիտի, որ հերթական խմբաքանակի դեպքում այլեւս չի կարող գործել հին գնային քաղաքականությունը, եւ վաղը կամ մյուս օրը ինքը ստիպված է լինելու այդ ապրանքն ավելի թանկ վաճառել, ապա նոր ակցիզային հարկով հարկվելու համար պետք է նոր տուփեր պատվիրի, որտեղ արդեն նշված կլինի մանրածախ վաճառքի նոր գինը: Խնդիրն այն է նաեւ, որ ամեն տարի որոշակի տոկոսով կթանկանա ծխախոտի գինը մինչեւ 2022 թվականը: Բայց ինչքան էլ բարձրանա, այն կմնա ավելի ցածր, քան Եվրոպայում, քանի որ ԵԱՏՄ անդամ երկրների համար այլ դրույքաչափ է սահմանված՝ հաշվի առնելով վճարունակության միջին գործակիցը»– ասաց Բ. Պիպոյանը:

Թերեւս այս եւ այլ խնդիրներն են պատճառը, որ երբ դեռ նախորդ իշխանությունների օրոք առաջին անգամ հարց բարձրացվեց առողջապահական ռեֆորմի շրջանակներում ծխախոտի ակցիզային հարկը մի քանի անգամ թանկացնելով հասնել ծխախոտի գնի բարձրացմանը եւ դրանով էլ ծխախոտային ռեֆորմ իրականացնել, կազմակերպության ղեկավարը պնդում էր, որ դա անհնար կլինի՝ նկատի ունենալով թե՛ նշված եւ թե՛ այլ հանգամանքներ:

«Եվ քանի որ շատ դեպքերում պաշտոնյաները չեն տիրապետում ՀՀ–ի կողմից ստանձնած պարտավորություններին, նման խնդիրների առջեւ են կանգնեցնում բիզնես ոլորտի ներկայացուցիչներին: Ես մշտապես ասել եմ եւ կրկին նույնն եմ ասում, որ բոլորը պետք է իրենց գործով զբաղվեն, եւ եթե բիզնեսը չունի իրեն պաշտպանող կառույց, ապա լավ կլինի, որ բիզնեսմենները հիմա այդ մասին բարձրաձայն հայտարարեն, ստեղծեն համապատասխան ենթակառուցվածք, որն էլ անձամբ կզբաղվի բիզնեսի շահերի պաշտպանությամբ»,– ասաց Բ. Պիպոյանը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում