Գիտնականները բացահայտել են կլիմայի ազդեցությունը մարդկային քթի ձևավորման վրա
ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ քթի արտաքին ձևը տարբեր մարդկային պոպուլյացիաներում կլիմայական պայմանների ազդեցության հետևանք է:
Ինչպես ներկայացնում է Lenta.ru` վկայակոչելով PLOS Genetics ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները, մասնագետները վերլուծության են ենթարկել Արևմտյան Աֆրիկայում, Հարավային Ասիայում և Հյուսիսային Եվրոպայում բնակվող մարդկանց քթի ձևն ու չափսերը:
Նրանք բացահայտել են, որ տարբերությունն այդ բնակավայրերում ապրող պոպուլյացիաների միջև մեծ է և դա հնարավոր չէ մեկնաբանել պատահականության սկզբունքով: Բացի այդ, լայն քթանցքները բնորոշ էին այն մարդկանց, որոնց նախնիները բնակվել են շոգ ջերմաստիճանային պայմաններում` օդում ջրային գոլորշիների մեծ պարունակությամբ:
Գիտնակնները կարծում են նաև, որ հավելյալ գործոնները, ինչպիսիք են մշակութային նախընտրությունները կողակից ընտրելիս, ևս դերակատարություն են ունեցել քթի ձևավորման հարցում:


















































Մյուս մարզերում գետերի մակարդակի բարձրացման վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել
Որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Վարդենյաց լեռնանցքը, Սպիտակի ոլորանները, «Մեղրու սար» հատվածը...
Տավուշում ոչ մի գազատար չի կառուցվել, նման գործընթաց չկա. մարզպետ
Մոսկվայի կենտրոնում բազմաբնակարան շենք է այրվել․ զոհեր և վիրավորներ կան
Մարտի 23-ից ՆԳՆ Աշտարակի հաշվառման-քննական ստորաբաժանումը կգործի նոր հասցեում
Հանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ Սուջյանը
Հայ-վրացական գազատարը Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի
Իրանում պատերազմը Հնդկաստանին կանգնեցրել է գազային ճգնաժամի առաջ
Վահագն Խաչատուրյանը ներկա է գտնվել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության արարողությա...
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից դատապարտյալ է փախել