Ընտանի կենդանիների համար հարկ. լինել, թե չլինել, այս է խնդիրը
Վերջին շրջանում որոշ քաղաքացիների մոտ նոր գլխացավանք է առաջացել: Ինչ-որ մեկը որոշել է «վերակենդանացնել» մի քանի տարի առաջ ընդունված, սակայն նախկինում երբեք չգործած օրենքը, որը ենթադրում է ընտանի կենդանիների համար հարկ:
Այսպես, «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» օրենքի դրույթներից մեկը ենթադրում է ընտանի կենդանիների համար հարկ, որը Երեւանում մեկ կենդանու համար սահմանվել էր 5 հազար դրամի չափով: Օրենքը հասարակության վրդովմունքի պատճառ էր դարձել, իսկ այն ժամանակ ընդդիմությունն ակտիվորեն հետաքրքրվում էր՝ կլինեն արդյոք ընտանի կենդանիների թվում, օրինակ, ակվարիումի ձկները: Եւ արդյունքում օրենքը երբեք չի գործել, մինչեւ վերջերս:
Մի քանի օր առաջ Ֆեյսբուքում կենդանիների պաշտպան եւ սիրահար օգտատերերը կիսվել են տհաճ նորությամբ, որ կենդանիների որոշ տերեր վերոհիշյալ հարկը վճարելու մասին ծանուցում են ստացել : Իհարկե մեկ կենդանու համար տարեկան 5 հազար դրամը մեծ գումար չէ: Սակայն խոսքը փողին չի վերաբերում: Նախ, հետաքրքիր է՝ ինչպես են տեղական կառավարման մարմինները տեղեկանում տանը կենդանու առկայության մասին: Առաջ ընկնելով՝ նշեմ, որ դեռեւս տեղեկատվության միակ աղբյուրը «բարյացակամ» հարեւաններն են: Այսինքն՝ օրենքի իրականացման մեխանիզմներ պարզապես չկան:
Այնուհետեւ, կենդանիների տերերի մեծ մասը վերցրել են նրանց փողոցում՝ փրկելով մահից: Այլ կերպ ասած՝ կատարել են քաղաքապետարանի գործառույթը, որը Հայաստանի անկախացումից ի վեր եւ ոչ մի պետական ապաստան չի կառուցել: Այժմ այդ մարդկանց առաջարկում են լրացուցիչ գումար վճարել, միայն թե անհասկանալի է՝ ինչի համար:
Ավելին, առանց այն էլ անապահով բնակչության ծախսերի ավելացումը կարող է հանգեցնել նրան, որ տերերի մի մասն ուղղակի կհրաժարվի իրենց կենդանիներից՝ դուրս նետելով նրանց փողոց:
Լուրը բուռն բանավեճերի պատճառ դարձավ համացանցում, կոչեր արվեցին «չեղարկել», «ստիպել ստերջացնել», «հարկ սահմանել կենդանի չունեցողների համար եւ ուղղել այդ գումարները չորքոտանիներին օգնելուն» եւ այլն: Քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները Ֆեյսբուքում հակասական հայտարարություններ հնչեցրին, թե «դա չի կրկնվի» եւ «օրենքն ընդունված է, այն պետք է կատարել»: Հատկապես հետաքրքրական է ավագանու խորհրդի անդամի ֆեյսբուքյան հայտարարությունը, որ եղել է ընդամենը երկու ծանուցում, երկուսն էլ հարեւանների բողոքի հիման վրա. առաջին դեպքում խոսքը վերաբերում էր գործարանատիրոջը, մյուս պարագայում շունը կծել էր ինչ-որ մեկին: Սակայն, քաղաքապետարանի հարգելի ներկայացուցիչներ, խնդիրը ծանուցումների քանակը չէ, այլ մոտեցումն է: Թափառող կենդանիների խնդիրն անհապաղ լուծելու, ստերջացնելու, պատվաստելու փոխարեն պարապ մնացած ինչ-որ մեկը որոշել էր նյարդային հարեւանների մատնությունը լսել եւ ծախսել թուղթն անիմաստ ծանուցումների վրա: Ի դեպ, թուղթն ու փոստային ծառայությունները նույնպես վճարվում են պետական բյուջեից, իսկ ընդհանուր փողերը խնայել պետք է ոչ թե խոսքերով, այլ գործով:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim