Կամայական ազատումներ ու նշանակումներ՝ ՊԵԿ-ում. Քավոր ու մանկության ընկեր
«168 ժամ» թերթը գրում է. «Օրերս Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել էր, թե կառուցվածքային փոփոխությունների արդյունքում թվով 128 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից։ Նրա խոսքով՝ նման փոփոխությունը նաեւ աշխատակազմի եւ կատարվող աշխատանքների օպտիմալացման նպատակ է ունեցել:
Այնինչ, 168.am-ի տեղեկություններով, ՊԵԿ ղեկավարն այդ թիվը հրապարակելիս չի ասում, թե որքան նոր հաստիքներ են բացվել, կամ այլ վարչություններ որքանով են ուռճացվել եւ կամայական ինչ նոր նշանակումներ են արվել։ Օրինակ, ՊԵԿ Ստուգումների վարչության (որի պետը ՊԵԿ ղեկավարի մանկության ընկերն է՝ Թելման Ասատրյանը, իսկ տեղակալը՝ Արմեն Պետրոսյանը՝ քավորը) աշխատակիցների թիվը քանակային առումով գրեթե կրկնապատկվել է՝ ավելի քան 60-ից դարձել է ավելի քան 120 աշխատակիցներով վարչություն։
Տարօրինակն այն է, որ մի կողմից՝ ՊԵԿ-ը մարդկանց աշխատանքից ազատման դիմումներ է գրել տալիս, մյուս կողմից՝ թափուր աշխատատեղերի համար մրցույթ է հայտարարում, որտեղ պատահական կադրեր, բնականաբար, չեն ընդունվում։ Եթե, այնուամենայնիվ, նոր հաստիքներ են բացվում, միգուցե աշխատանքից ազատելու փոխարեն՝ այդ մարդկա՞նց առաջարկվեին այդ աշխատատեղերը։ Ընդ որում, ՊԵԿ-ում նաեւ խորհրդականների նոր հաստիքներ են բացվել. ՊԵԿ ղեկավարը որոշակի քանակության մարդկանց նշանակել է նաեւ՝ որպես 10 վարչության պետերի խորհրդականներ։ Ի դեպ, մեր աղբյուրների համոզմամբ, որոշ աշխատակիցներ պատրաստվում են դատարան դիմել։
Հիշեցնենք, որ ժամանակին Դ. Անանյանը հայտարարել էր, որ նախ պետք է կառույցն ինքնամաքրվի ներսից. «Մեր այն ընկերները, ովքեր 20 տարուց ավելի աշխատել են եւ արդեն նոր աշխատանք ստեղծելու եւ իրենց փորձը փոխանցելու կարողություն չունեն, իրենց պետք է առոք-փառոք ուղարկենք տուն: Իսկ մարդիկ, ովքեր 10 տարվա աշխատանքային փորձ ունեն եւ այդ փորձը փոխանցելու ունակություն, ապա նրանց կպահենք»։
Դ. Անանյանի, մեղմ ասած, տարօրինակ այս հայտարարությունը, սակայն, մասնագետները որեւէ կերպ այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչո՞ւ պետք է փորձառու մասնագետներից ազատվի այդ կառույցը, հատկապես, երբ այն համալրվում է մասնագիտական փորձառություն չունեցող մարդկանցով։
Լրատվամիջոցներն անդրադարձել էին նմանատիպ մի նշանակման, երբ ՊԵԿ նախագահի տեղակալ նշանակվեց նախկինում ընդամենը մասնավոր սեկտորում մենեջերության փորձ ունեցող երիտասարդ մի աղջիկ՝ Շուշանիկ Ներսիսյանը, որը ղեկավարում է մաքսային ոլորտը, եւ պաշտոնում նշանակվելուց հետո անմիջապես գնդապետի կոչում ստացավ։ ՊԵԿ-ում տարակուսած էին, որ ոչ միայն ոչ պրոֆեսիոնալ մարդ է նշանակվում նման կարեւորություն ներկայացնող եւ մասնագիտական փորձառություն պահանջող պաշտոնում, այլեւ, որ սրընթաց արագությամբ կոչում է ստանում, այն դեպքում, երբ մարդիկ տասնյակ տարիներ աշխատելով են կոչումների արժանանում։ Ավելին, եթե ՊԵԿ ղեկավարն իր խոսքերում հետեւողական լիներ, ուրեմն վերոնշյալ Թելման Ասատրյանը եւս պետք է հրաժեշտ տար իր զբաղեցրած պաշտոնին, եւ ՊԵԿ համակարգից շատերը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim