Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Ազատել են աշխատանքից՝ առանց ազատման հրամանի

Ըստ hraparak.am-ի Խորեոգրաֆիայի պետական թատրոնում, տարեվերջից սկսած, կրքերը շիկացած են։ Բանն այն է, որ 2018 թվականի դեկտեմբերի 28-ին լրացել էր թատրոնի տնօրեն Գայանե Կարապետյանի պայմանագրի ժամկետը: Ուստի մշակույթի նախարարությունը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Լիլիթ Փալանջյանին, ում առջեւ թատրոնի դռները հունվարի 9-ին բացվեցին ոստիկանության եւ ԱԻՆ աշխատակիցների միջոցով, քանի որ նախկին տնօրենը երկրում չէր, իսկ թատրոնի դուռը փակ էր։

Թատրոնի արդեն նախկին տնօրեն Գայանե Կարապետյանն ասում է, որ եկել է մի տնօրեն, ում լրատվամիջոցներից է ճանաչել․ «Նա՝ որպես խորեոգրաֆ, համարվում է ուսումնարանի կրթություն ստացած, հետո ինչ-որ մասնավոր բուհերում է սովորել։ Ի՞նչ է ստացվում՝ մի աղջիկ, ունի իմ ազատման հրամանը, դրանով ներկայանում է ոստիկանություն եւ ասում է՝ ասեք Գայանե Կարապետյանին, որ ինքն այլեւս տնօրեն չէ, եկեք դուռը բացեք, թող կնիքն էլ բերի հանձնի»։

Թատրոնի գլխավոր ռեժիսոր Սամվել Սարգսյանն էլ հեռուստատեսությամբ լսել է նորանշանակ տնօրենի ԺՊ-ի հարցազրույցը, ով ի պատասխան այն հարցին, թե ինչ ծրագրերով է եկել թատրոն, ասել է, որ դեռ ոչ մի ծրագիր չունի․ «Այդ կաթսայատունը, որի տեղում հիմա թատրոնն է, սարքվել է թատրոնի ուժերով»։ Սամվել Սարգսյանը թատրոնում ո՛չ նախարարին է տեսել, ո՛չ նորանշանակ տնօրենին․ «Թատրոնը հիմա սառած վիճակում է, իրենք ընդհատել են բոլոր աշխատանքները, անում են ինչ-որ քայլեր․ դուռն են ջարդում, լույսն են անջատում, հիմա չգիտենք, թե էլ ինչ քայլեր կանեն»։

Գայանե Կարապետյանը տեղյակ չի եղել, որ ազատվել է աշխատանքից, իրեն ծանուցել են միայն, որ կարող է իր պայմանագիրը չերկարացվել։ «Բայց եթե որոշում են չերկարացնել, նույն ձեւով պարտավոր էին ինձ տեղեկացնել, որ ես ազատված եմ աշխատանքից։ Սա Նազենի Ղարիբյանի շահադիտական նպատակն է, որ իր ուզած մարդուն բերի տեղավորի մի տեղ։ Մի անգամ Նազենի Ղարիբյանը եկե՞լ է թատրոն՝ տեսնի ինչ վիճակ է, եւ ո՞ւր է բերում Լիլիթ Փալանջյանին, որին նշանակում է տնօրեն»,- ասում է Կարապետյանն ու փոխնախարարին հորդորում իրեն չվախեցնել աուդիտով․ «Նազենի Ղարիբյանն ո՞վ է, որ ինձ աուդիտով ահաբեկի»։
Վերադառնալով Հայաստան՝ նախկին տնօրենն արդեն տեսել է, որ դռան բանալին փոխված է, այն դեպքում, երբ հեռախոսով զգուշացրել է, որ ամսի 10-ին վերադառնում է։ «Չի եղել այնպես, որ արհամարհել եմ, ես կապի մեջ եմ եղել։

Այդ շտապողականությունն ուղղակի զավեշտ է առաջացնում։ Նազենի Ղարիբյանն իրավական դաշտում պատասխան կտա այս գործողությունների համար, որովհետեւ ոստիկանությանն էլ է թյուրիմացության մեջ գցել։ Հայաստան վերադառնալուց հետո մենք թատրոնում գիշեր-ցերեկ հերթապահում ենք, որովհետեւ ամեն վայրկյան ներխուժումները բացառված չեն։ Իմ գալու հաջորդ օրը նոր տնօրենը եկավ փորձեց դուռը բացել՝ շատ լավ իմանալով, որ չի կարողանալու բացել, գնաց ու հետո ներկայացավ Նազենի Ղարիբյանի ու ոստիկանության հետ։ Քրեականի ներկայացուցիչն ասաց՝ ո՞ւր է կնիքը, ասացի՝ ես առայսօր տեղեկացված չեմ, որ ազատված եմ աշխատանքից եւ չունեմ ազատման հրաման։

Երկրորդ՝ կնիքն ո՞ւմ պետք է հանձնեմ, ես ոստիկանությունից չեմ ստացել, որ հիմա ոստիկանություն հանձնեմ։ Եվ 3-րդ՝ ինչի՞ հիման վրա եք դուռը ջարդել։ Նազենի Ղարիբյանն այդ ընթացքում շարունակում էր անհիմն պնդել, որ մենք տարածքից պետք է դուրս գանք, ես էլ ասացի՝ երբ կգա պետգույքը, ում պատկանում է տարածքը, ես դուրս կգամ։ Հետո ոստիկանն ասաց, որ պետք է գաք ոստիկանություն՝ բացատրություն տաք, ասացի՝ ես հայտարարություն չեմ տվել, որ գամ բացատրություն տամ»,- ասում է Կարապետյանն ու եւս մեկ անգամ ընդգծում, որ թատրոնի տարածքը փաստաթղթերով պատկանում է ոչ թե մշակույթի նախարարությանը, այլ՝ պետգույքին, իսկ նախկին կաթսայատան այդ քանդված տարածքն էլ ինքն է ամբողջությամբ վերանորոգել ու թատրոն դարձրել։

Գայանե Կարապետյանը երեկ գնացել է մշակույթի նախարարություն՝ ստեղծված իրավիճակում հստակություն մտցնելու համար։ «Ասացի՝ այդքան կանչում էիք, հիմա եկել եմ, ո՞ւր է ընդունման-հանձնման ակտը, որտե՞ղ է հանձնաժողովը։ Պարզվում է՝ իմ հրամանը նորից չկա, դրանից հետո ես նորից վերցնում եմ կնիքը, հետ եմ գալիս մեր թատրոն։ Դրանից հետո, հիմա էլ քրեականի փոխարեն գալիս է թաղայինը, ասում է՝ դուք պարտավոր եք կնիքը տրամադրել, ասում եմ՝ սիրով, բայց ո՞ւմ եմ տրամադրելու, ո՞վ է հայտարարություն տվողը։

Բացում է թղթերը, պարզվում է՝ հայտարարությունը տրված է Լիլիթ Փալանջյանի կողմից, իմ ազատման հրամանով, որը ես չունեմ։ Հիմա դուք եզրակացություն արեք, թե ինչու են շահագրգռված՝ վայրկյան առաջ Լիլիթ Փալանջյանին տեղավորել այդ տարածքում։ Ես կնիքը չեմ կարող նրան հանձնել, որովհետեւ այն չի պատկանում Լիլիթ Փալանջյանին, ես՝ ինքս, այն տարել եմ մշակույթի նախարարություն, բայց քանի որ մինչ այս պահը չունեմ իմ ազատման հրամանը, այդ պատճառով վերցրել, նորից հետ եմ բերել»,- ասում է նախկին տնօրենն ու հավելում, որ իր ազատման հրամանի առկայության դեպքում այն կբողոքարկի դատարանում։
Կարապետյանն ասում է՝ այս ամբողջ քաշքշուկը չէր լինի, եթե նախապես փոխնախարարը գար ասեր, որ նոր քաղաքականություն են որդեգրել, պետք է մրցույթ լինի․ «Մենք մարդավարի բացատրել ենք, որ նախորդ տարվա գործողություններն ավարտում ենք հաջորդ տարվա փետրվարին։ Ինչո՞ւմն էր իրենց շահագրգռվածությունը, որ չուզեցին մեկ ամիս սպասել, եւ մենք տարին փակեինք»։

Նախկին տնօրենն ու թատրոնի ստեղծագործական կոլեկտիվը նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով հարցին լուծում տալ եւ վերանայել այդ որոշումը։

hraparak.am