Հանրապետությունում H1N1 հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ. ԱՆ
Օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված իրավիճակը կայունանում է՝ թե՛ պոլիկլինիկական դիմելիության, թե՛ շտապօգնության կանչերում և թե՛ ստացիոնարում:
Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ Առողջապահության նախարարությունից, հունվարի 17-ի դրությամբ պոլիկլինիկական կազմակերպություններում գրանցվել է 1251 դիմելիություն, հունվարի 15-ին՝ 2065: Հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 775 հիվանդ, հունվարի 15-ին՝ 837: Դեպքերի 95%-ն արձանագրվել է երեխաների շրջանում (հատկապես՝ 0-2 տարեկան): Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերին, ապա արձանագրվել է 107 կանչ, հունվարի 15-ի՝ 121-ի դիմաց:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն՝ հանրապետությունում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 և H3N2 ենթատեսակները: H1N1 այս պահի դրությամբ հայտնաբերվել է մոտ 60 պացիենտների մոտ:
Հանրապետության դպրոցներում և մանկապարտեզներում շարունակվում է «համաճարակային ֆիլտրի» իրականացումը: Հունվարի 17-ի դրությամբ սուր շնչառական գանգատներով հայտնաբերվել է 507 երեխա (Երևան՝ 141, մարզեր՝ 366): Բոլորը տուն են ուղարկվել: Շարունակվում է ջերմային ռեժիմի նկատմամբ վերահսկողությունը հանրակրթական դպրոցներում և մանկապարտեզներում: Շեղումների մասին տվյալները տրամադրվում են տեղական և տարածքային կառավարման մարմիններին:
Հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, ինչպես նաև գրիպով չհիվանդանալու և հետգրիպային բարդություններից խուսափելու համար առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.
- մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի´ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի նշանակման, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար, խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
- եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի´ հաճախեք աշխատանքի: Եթե հիվանդ է ձեր երեխան, մի´ թույլ տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
- եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրե´ք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
- հագնվե´ք և հագցրեք ձեր երեխաներին եղանակին համապատասխան, - պահպանե´ք և սովորեցրեք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
- օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
- հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,
- հետևե´ք ձեր և ձեր երեխաների անձնական հիգիենային՝ հաճախակի լվացեք ձեռքերը տաք ջրով և օճառով,
- 0-5 տարեկան երեխաներին, հղիներին, խրոնիկ հիվանդություններով տառապող անձանց, տարեցներին խորհուրդ է տրվում պատվաստվել գրիպի դեմ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim