Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Մամուլ

«Իմ քայլը» խմբակցությունը սկսում է խանգարել Փաշինյանին

«Փաստ» թերթը գրում է. «Եթե, օրինակ, «Լուսավոր Հայաստանի» խորհրդարանական խմբակցության մարտավարությունը պարզ է, նրանք խաղում են ակնհայտ ընդգծված երկու «հարձակվողներով»՝ կիրառելով հայաստանյան ընդդիմադիր ավանդույթի բոլոր կանոնները, եթե պարզ է ԲՀԿ–ի թե՛ խորհրդարանական խմբակցության, թե՛ ընդհանրապես կուսակցության մարտավարությունը, ապա «Իմ քայլի» դեպքում ոչինչ դեռ պարզ չէ:

Պարզ է միայն այն, ինչ տեսնում ենք՝ բազմաթիվ լեզվական վրիպակներ, ոչ կոմպետենտություն, չհամակարգված թիմային աշխատանք: Բնականաբար, «Իմ քայլի» խմբակցության խնդիրն առավել բարդ է, եթե հաշվի առնենք նրանց թե՛ քանակը, թե՛ այն խառնիճաղանջ կազմը, որ նրանք ներկայացնում են: Բայց եթե իշխող ուժի ամենահրապարակային հատվածը՝ ԱԺ խմբակցությունը, հրապարակային քաղաքականության մեջ իր առաջին քայլերը սկսում է նման վրիպակներով, մտավախություն կա, որ մենք ոչ միայն շատ շուտով կսպառենք հեղափոխության հանդեպ հանրային դրական սպասելիքների պաշարը, այլեւ ոչ հեռավոր ապագայում կկանգնենք իշխանության դելեգիտիմացման հերթական մարտահրավերի առաջ:

Իրավիճակը դեռեւս փրկում է Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակությունը: Անհայտ է, սակայն, թե ինչքան կբավարարի այդ հեղինակությունը, կամ կբավարարի՞ արդյոք բոլորին: Մանավանդ, եթե հաշվի առնենք, որ հեղափոխական փոփոխությունների ողջ պատասխանատվությունը իշխանությունն ու Փաշինյանը դնում են գործադիրի ուսերին: Այսինքն, ջանքերի, ռեսուրսների, այդ թվում՝ վարկանիշի ողջ ծավալը ուղղվելու է կառավարությանը, իսկ ԱԺ–ում մնալու է այն, ինչ տեսնում ենք վերջին օրերին:

Մեծ հաշվով, անշուշտ, ԱԺ–ն շատ բան չի որոշում: ԱԺ–ի հանդեպ հասարակությունը նույնպես առանձնապես սպասումներով լցված չէ, ու իշխանության կոլեկտիվ պատասխանատվությունը հասարակական ընկալումներում անձնավորված է Փաշինյանի դեմքով: Սակայն կա մի անլուծելի խնդիր՝ ԱԺ նիստերը լուսաբանվում ու հեռարձակվում են ուղիղ եթերով: Ասել է թե, եթե ԱԺ–ում իշխանական խմբակցությունը շարունակելու է նույն վարքը դրսեւորել, եւ այդ ամենն էլ հեռարձակվելու է ուղիղ եթերով, դառնալու է ինֆորմացիոն հոսքի հիմնական թեման, ապա հեռու չէ այն պահը, երբ Փաշինյանի հեղինակությունը կսկսի չբավարարել «լեզվական վրիպակները» կոծկելու համար:

Փաստացի ստացվում է, որ ԱԺ–ն ոչ միայն չի օգնում, այլ սկսում է խանգարել Փաշինյանին: Խորհրդարանական ընդդիմության արմատական թեւն՝ ի դեմս ԼՀԿ–ի կամ նախկին իշխանության հետ առնչվող տարբեր սուբյեկտների, ԱԺ–ից դուրս ակտիվորեն հետեւում են իշխանության խորհրդարանական բացթողումներին՝ կրկին ուղիղ եթերի ռեժիմով: Եվ չի փրկում նույնիսկ 70 տոկոսի հանգամանքը, որովհետեւ դրանք Փաշինյանի տոկոսներն են: Այնուամենայնիվ, ամեն ինչ չէ, որ կորած է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ կան նախատեսված գործիքակազմեր իրավիճակը շտկելու համար:

Կա խմբակցության ղեկավարի, քարտուղարի հաստիք, կան հանձնաժողովի նախագահների հաստիքներ, շուտով կլինեն նաեւ հանձնաժողովային փորձագետներ: Սրանք կարեւորագույն գործիքներ են խմբակցության աշխատանքը համակարգելու համար: Սակայն խնդիրը մեծ հաշվով կրկին Փաշինյանի դաշտում է: Որպես թիմի ղեկավար՝ նա պետք է տա այն ուղենիշերը, որոնք իր խմբակցության բազմաքանակ կազմի շարքերում կմտցնեն կարգապահություն ու համակարգվածություն: Այլապես կարող է ստացվել, որ այդ բազմաքանակ խմբակցությունը ոչ միայն Փաշինյանի հաշվին հայտնվեց խորհրդարանում, այլեւ շարունակում է նույն այդ խորհրդարանում «վրիպել» կրկին Փաշինյանի հաշվին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում