Ավելի քան 10 մլն դրամ, 48 000 դոլար եւ 33 000 եվրո՝ դատավորի հայտարարագրում
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի դատավոր Արթուր Պողոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Այն ներկայացվել է 2019թ. հունվարի 14–ին:
Ներկայացված փաստաթղթից տեղեկանում ենք, որ հայտարարատու անձի դրամական միջոցները 2018թ. կազմել են 10 900 000 ՀՀ դրամ, 48 000 ԱՄՆ դոլար եւ 33 000 եվրո: Արթուր Պողոսյանի եկամուտների հանրագումարը նշված հարկային տարում կազմել է 9 591 303 ՀՀ դրամ: Այս եկամուտը գոյացել է երեք աշխատավարձերի հանրագումարից, որոնք համապատասխանաբար կազմել են 3 163 183 ՀՀ դրամ, 596 647 ՀՀ դրամ եւ 5 831 473 ՀՀ դրամ: Հրապարակված փաստաթղթում անշարժ եւ շարժական գույքի վերաբերյալ տվյալներ չկան:
Նշենք, որ Արթուր Պողոսյանը Վարչական վերաքննիչ դատարանի դատավոր է նշանակվել 2018թ. ապրիլին: Մինչ այդ եղել է ՀՀ վարչական դատարանի դատավոր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim