Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ինչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակը Հորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOM Խաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերից Հռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկը Բացահայտելով Հայաստանը Կապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումը Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊ Թրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքը Տավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք 2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿ Յան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»

Ինչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան ՄկրտչյանԻրանական ընկերությունները սկսել են Հայաստանում Քաջարանի թունելի շինարարությունը. դեսպանությունԵԱՏՄ սկզբունքները գործնականում չեն իրականացվում, ասել է Փաշինյանը` մինչ այդ «ոտքի վրա» զրուցելով Միշուստինի հետԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ գործընկերների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ. վարչապետՀանդիպում Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԵրևանի վարչական շրջանների դատախազությունները դատարան են ուղարկել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 225 քրեական վարույթՏեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստը Զբոսաշրջիկների թիվը վեց ամսվա ընթացքում հատել է 1 միլիոնը ՊԵԿ-ը խոշոր առևտրի կենտրոնում բացահայտել է 1,3 մլրդ դրամի թաքցված հարկման օբյեկտԵվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք. ՓաշինյանԻնչպե՞ս վարվել երկրաշարժի ժամանակ․ ՆԳ նախարարությունն իրազեկում էՆԳՆ ոստիկանության Երևանի գնդի պարեկները հայտնաբերել են մոտոցիկլետների շահագործման խախտումներԿասեցվել է «Սևան-Անուշ» գազավորված ըմպելիքների արտադրությունըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը պաշտպանական համաձայնագիր կստորագրեն. AFPԴեռ չափազանց վաղ է դրա մասին մտածելու համար. ԹրամփԷլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը օգոստոսի 6-ի դրությամբՄեր հարաբերությունները հարևանների հետ շատ ավելի լավ են, քան նախկինում«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը Երևանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակից չի հանվիՇիրակի մարզում դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 41 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 20 մլն դրամՀանցավոր խումբը զինվորական հաշմանդամություն ունեցող անձանցից հափշտակել է մոտ 14 մլն դրամԿարծում էի, որ սա ամենահեշտերից մեկը կլինի, սակայն այն ամենաբարդը դարձավ. ԹրամփԱռանց տեղումների եղանակ, երեկոյան սպասվում է կարճատև անձրևԿլուծվեն Երևանի Վարդաշենում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների բնակարանային խնդիրներըԲրյուսելը Անկարայից պահանջում է ապացույցներ, որ տարանցվող գազը ռուսական չէՍարիգյուղի գազամատակարարումը կդադարեցվիՔննարկվել են Հայաստանի հետ համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններըԿառավարությունը հաստատել է 2026/2027 ուսումնական տարվա կլինիկական օրդինատուրայի անվճար տեղերըՎարչապետ Փաշինյանի ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստինՀրդեհ է բռնկվել Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում․ ՆԳՆԻտալիայի 27 խոշոր քաղաքներում շոգ եղանակը կպահպանվի ևս 10 օրՓոփոխություն՝ ավտոբուսային երթուղիներումԵրևանում նախատեսվում է 500 մլն դոլարի ներդրմամբ խաղային և հյուրանոցային համալիր կառուցելՌուբեն Ռուբինյանն ու Վալենտինա Մատվիենկոն քննարկել են միջխորհրդարանական համագործակցության օրակարգըՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 07.08.2026ՄԱԿ-ի անունից ցանկանում եմ վստահեցնել Ձեզ, Կառավարությանը և Հայաստանի ժողովրդին մեր շարունակական աջակցության հարցում. Գուտերեշը՝ ՓաշինյանինՌուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հայաստան

Դավիթ Հարությունյանի պատասխանը Էլինար Վարդանյանի բաց նամակին

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը պատասխանել է ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության փոխնախագահ Էլինար Վարդանյանի՝ խորհրդարանական ընտրությունների օրը փոխելու վերաբերյալ Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակին:

Դ. Հարությունյանի պարզաբանման մեջ ասվում է.
«ՀՀ Նախագահը, հիմք ընդունելով ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածը, 2016թ. դեկտեմբերի 29-ի հրամանագրով ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունը նշանակել է 2017թ. ապրիլի 2-ին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 5-րդ հոդվածի երկրորդ մասը սահմանում է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը (այդ թվում՝ ՀՀ Նախագահի հրամանագրերը) պետք է համապատասխանեն ՀՀ օրենքներին և սահմանադրական օրենքներին: ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանադրական օրենք է և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով:
ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը նախատեսում է, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունն անցկացվում է ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից (այսինքն՝ 2017 թվականի մայիսի 31-ից) ոչ շուտ, քան 60 օր, և ոչ ուշ, քան 50 օր առաջ (ապրիլի 1-ից մինչև 11-ն ընկած ժամանակահատվածում):
Այս իրավանորմերի համադրությունից հետևում է, որ ՀՀ Նախագահի հրամանագիրն ընդունվել և հրապարակվել է սահմանադրական օրենքին՝ ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան:
Անդրադառնամ նաև մյուս հարցին՝ արդյո՞ք ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածի 1-ին մասը համահունչ է ՀՀ Սահմանադրությանը: Կա մոտեցում, ըստ որի 2017թ. ՀՀ Ազգային ժողովի ընտրությունները պետք է անցկացվեն ոչ թե 2017 թվականի ապրիլի 2-ին, այլ ապրիլի վերջին տասնօրյակում, քանի որ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների անցումային դրույթների համաձայն՝ պետք է առաջնորդվել, ոչ թե նոր Սահմանադրության 91-րդ հոդվածով, այլ 2005 թվականի ՀՀ Սահմանադրությամբ սահմանված կարգավորումներով: Այս մոտեցումը փորձ է արվում հիմնավորել այն հանգամանքով, որ ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրության անցկացման ժամանակահատվածը կանխորոշող՝ ՀՀ Սահմանադրության (2015 թվականի փոփոխություններով) 91-րդ հոդվածի 1-ին մասը ՀՀ Սահմանադրության 209-րդ հոդվածի 3-րդ մասում առկա կարգավորման համաձայն դեռ ուժի մեջ չի մտել, հետևաբար, չի կարող կիրառվել:
Թվացյալ խնդիրն իրականում առաջացել է ներսահմանադրական անհամապատասխանության պատճառով. հենց ՀՀ Սահմանադրության անցումային դրույթների 209-րդ հոդվածի 3-րդ մասում 91-րդ հոդվածի ներառումն է պատճառ դարձել այդ ներսահմանադրական անհամապատասխանության:
Այդ կապակցությամբ, կարծում եմ, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների վրա.
Ի տարբերություն 1995 և 2005 թվականների խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունների, 2015 թվականի խմբագրությամբ ՀՀ Սահմանադրությունը 89-րդ հոդվածով սահմանել է ՀՀ Ազգային ժողովի ընտրական համակարգը, որն էականորեն տարբերվում է նախկինում կիրառված համակարգերից:
ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի հիման վրա ՀՀ Ազգային ժողովի նոր ընտրակարգն առաջին հերթին պետք է ապահովի՝
ա. միայն համամասնական ընտրակարգով ընտրությունների լիարժեք կազմակերպումը,
բ. ընտրության և քվեարկությունների գործընթացի լիարժեք վերահսկելիությունը, ինչը ենթադրում է նաև տեղամասային քվեարկության արդյունքների չեղյալ համարելու և վերաքվեարկություն կազմակերպելու հնարավորություն, որից հետո միայն կարող են ամփոփվել ընտրությունների արդյունքները,
գ. ընտրության արդյունքներում խորհրդարանական կայուն մեծամասնության չձևավորման պարագայում քաղաքական կոալիցիայի ձևավորման հնարավորություն,
դ. կայուն խորհրդարանական մեծամասնության և կոալիցիայի չձևավորման պարագայում ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների երկրորդ փուլի կազմակերպում:
Այս բոլորը ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված հաջորդայնությամբ կարող են իրականացվել, և ընտրական գործընթացի բնականոն ընթացքը կարող է ապահովվել միայն այն դեպքում, երբ ընտրություններն անցկացվեն ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 60 օր և ոչ ուշ, քան 50 օր առաջ:
Այսպիսով, հաշվի առնելով նոր ընտրական համակարգին բնորոշ մի շարք հնարավոր գործընթացներ (օրինակ՝ կոալիցիաների ձևավորման ժամկետները, ընտրությունների երկրորդ փուլի իրականացման հնարավորությունը, ընտրությունների արդյունքների բողոքարկման արդյունքում վերաքվեարկությունը և այլն) ՀՀ Սահմանադրության 91-րդ հոդվածով նախատեսվել է հենց 60 օր և 50 օր ժամանակացույցը, որի պայմաններում միայն հնարավոր կլինի ապահովել օրենսդիր իշխանության հաջորդայնությունը և չառաջացնել իշխանության վակուում:
Իրավական բովանդակության տեսանկյունից պարզ է դառնում, որ ՀՀ ընտրական նոր օրենսգիրքը լիարժեք համապատասխանում է հենց այս պայմաններին և դրանով նախատեսված կառուցակարգերը (այդ թվում՝ ՀՀ ընտրական օրենսգրքի 103-րդ հոդվածով նախատեսված ժամանակացույցը) ուղղակի բխում են ՀՀ Սահմանադրության համակարգային մեկնաբանությունից:
Ինչ վերաբերում է ՀՀ Սահմանադրության բովանդակային անհամապատասխանությանը, ապա մեր կարծիքով, այն հաղթահարվում է ՀՀ Սահմանադրության ինքնաբավության և սահմանադրական տեքստի ներքին միասնության երաշխավորման սկզբունքի կիրառմամբ, երբ անհամապատասխանության դեպքում գերապատվությունը տրվում է ոչ թե զուտ ընթացակարգային- կազմակերպական սահմանադրական կարգավորումներին, այլ ժողովրդավարական պետության հիմք հանդիսացող կարևորագույն նշանակություն ունեցող սահմանադրական նորմերին և սկզբունքներին:
Փաստորեն, տվյալ պարագայում միայն դոգմատիկ պոզիտիվիստական մոտեցումից խուսափելով՝ հնարավոր կլինի արդյունավետ իրացնել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված առանցքային նյութական դրույթները. դրանք են՝ ՀՀ Սահմանադրության 48-րդ հոդվածով նախատեսված ՀՀ քաղաքացիների ակտիվ և պասիվ ընտրական իրավունքը, 75-րդ հոդվածով նախատեսված իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր օրենսդրությամբ սահմանելու պարտավորությունը և 89-րդ հոդվածով նախատեսված նոր ընտրական համակարգի արդյունավետ իրացման պարտավորությունը:
Հետևաբար, ՀՀ Ազգային ժողովը, գործնականում 3/4-ից ավելի ձայների մեծամասնությամբ ընդունելով ՀՀ ընտրական օրենսգիրքը, դրանում իրացնելով ընտրական նոր համակարգի սահմանադրական պահանջները, հնարավորություն է տվել ապահովելու ՀՀ Սահմանադրությամբ սահմանված՝ ՀՀ Ազգային ժողովի ընտրական համակարգի իրականացումը, ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի իրավական բովանդակությունից բխող դրույթների պատշաճ իրականացումը և խուսափել ընդհուպ հնարավոր սահմանադրական ճգնաժամից»: