Եվրահանձնաժողովը մոտ 13 մլրդ եվրոյի ներդրում կանի ԱլԳ երկրներում՝ ներառյալ Հայաստանում
«Արևելյան գործընկերություն» (ԱլԳ) ծրագրի անդամ երկրներում տրանսպորտային կապի ամրապնդման և տնտեսական աճի խթանման նպատակով Եվրոպական հանձնաժողովն ու Համաշխարհային բանկը համահեղինակել են ներդրումային գործողության ծրագիր (Indicative trans-European Transport Network (TEN-T))` նախատեսված Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի համար:
Ինչպես նշվում է Եվրահանձնաժողովի պաշտոնական կայքում, այս երկրներում ներդրումային ծրագրերի իրագործման համար տրամադրվելու է մոտ 13 մլրդ եվրո: Արդյունքում կառուցվելու է 4800 կմ երկարությամբ ճանապարհ ու երկաթգիծ, վեց նավահանգիստ, 11 լոգիստիկ կենտրոն: Բացի այդ՝ կվերանորոգվեն հին ճանապարհները, երկաթգծերը, նավահանգիստները, օդանավակայանները, լոգիստիկ կենտրոնները, սահմանային անցակետերը:
Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանն ընդգծել է, որ նոր ներդրումային ծրագրի նպատակն է էական, շոշափելի արդյունքներ ապահովել ԱլԳ տարածաշրջանի բնակիչների համար:
Տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլկը հավելել է, որ ԱլԳ տարածաշրջանում, ինչպես նաև դրա ու ԵՄ-ի միջև տրանսպորտային կապի բարելավումը տնտեսական աճը խթանելու ու նոր աշխատատեղեր ստեղծելու ներուժ ունի:
Ներդրումային ծրագիրը ներառում է ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև նախագծեր, որոնց մի մասի իրագործման շնորհիվ տրանսպորտային կապի բարելավման առաքելությունն ավարտված կլինի 2020թ., իսկ մյուս մասի դեպքում՝ 2030թ. դրությամբ:


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim