Քոչարյանի գործով երրորդ գանգատը կներկայացնեն ՄԻԵԴ. դիտարկվում է Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները երրորդ բողոքն են պատրաստվում ներկայացնել ՄԻԵԴ: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։ Նա չբացառեց, որ ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում կներառեն Եվրոպական կոնվենցիայի 18-րդ հոդվածով նախատեսված հիմքը։
Նշենք, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների մասին Եվրոպական կոնվենցիայի համապատասխան հոդվածը սահմանում է, որ իրավունքների եւ ազատությունների թույլատրվող սահմանափակումները չի կարելի այլ նպատակներով կիրառել, քան նախատեսված է կոնվենցիայով։ Խոսքն ըստ էության Քոչարյանի՝ քաղբանտարկյալ լինելու հարցի մասին է։
Բացի այդ պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքում ներառել միջազգային մի շարք կառույցների կողմից քաղբանտարկյալ եզրույթի վերաբերյալ տրված սահմանումները, որն ըստ Օրբելյանի՝ ակնհայտորեն վերաբերվում է նաեւ Ռոբերտ Քոչարյանին։
Նա նշեց, որ հայկական դատական ատյաններում Քոչարյանի` քաղբանտարկյալ լինելու հարցը չի քննարկվում. «Այստեղ ցույց ենք տալիս իրավական խախտումները եւ դրանց դեմ բողոքներ ենք ներկայացնում: ՄԻԵԴ դիմելը կախված չէ միայն այսօրվա դատական նիստի արդյունքից, որը իհարկե կարեւոր է, բայց հաշվի է առնվելու նաեւ ընթացքը: Անհրաժեշտ են նաեւ դատարանի պատճառաբանություններն ու հիմնավորումները»,- ասաց նա։
Օրբելյանը տեղեկացրեց, որ պաշտպանական կողմը դիտարկում է Հայաստանում եւ Հայաստանից դուրս գործունեություն ծավալող տարբեր իրավաբանների եւ իրավաբանական կառույցների դիրքորոշումները ՄԻԵԴ ներկայացվելիք գանգատում ներառելու հարցը. «Այս պահին քննարկումների մեջ ենք Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իրավական դոկտորների հետ, որոնց կողմից Քոչարյանին առնչվող հարցերի վերաբերյալ տարբեր կարծիքներ են հնչել. դրանք եւս բողոքում կներառվեն»,- ասաց նա։
Նշենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում վերսկսվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Երկրորդ նախագահի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն են ներկայացրել Քոչարյանի պաշտպանները, իսկ ՀՔԾ–ն միջնորդել է եւս երկու ամիս ժամանակով երկարաձգել Քոչարյանի կալանքի ժամկետը։ Այս պահին դատարանում քննարկվում է ՀՔԾ-ի միջնորդությունը։


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim