Հոգեբուժարանում անձին ապօրինի պահելու ՄԻՊ-ի արձանագրած դեպքով հարուցվել է քրգործ
Մարդու իրավունքների պաշտպանի խախտման որոշման հիման վրա նախապատրաստված նյութերով Ոստիկանությունը քրեական գործ է հարուցել հոգեբուժական հիվանդանոցում անձին ապօրինի պահելու հանցագործության հատկանիշներով:
ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, դեռեւս անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին չհայտարարված այցի հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանը «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում (նախկինում՝ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն) արձանագրել էր չափահաս եւ գործունակ անձին իր կամքին հակառակ ապօրինի պահելու դեպք՝ ոչ հոժարակամ բուժման ընթացակարգերի բացակայության պայմաններում: Այդ անձը կարողացել էր լքել հոգեբուժարանը Պաշտպանի իրավասու ներկայացուցչի միջամտությունից հետո։
Դեպքից հետո Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կայացվել էր մարդու իրավունքների խախտման առկայության մասին որոշում, որն ուղարկվել էր Գլխավոր դատախազին, Ոստիկանության պետին եւ Առողջապահության նախարարին:
Այս նույն դեպքով Պաշտպանի որոշման հիման վրա Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը հարուցել է վարչական վարույթ, որի արդյունքում հոգեբուժարանում արձանագրվել են խախտումներ եւ տրվել են պարտադիր կատարման ենթակա հանձնարարականներ։
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Դիմակավորված և զինված անձանց կողմից Փաշինյանի հասցեին սպառնալիքներ պարունակող տեսանյութի առնչությամբ...
Հազա՛ր ամոթ. ՀՌՀ նախագահը՝ նախընտրական քարոզչության անվան տակ տարածվող հայատյաց բովանդակության մասին
ՌԴ պետական ռեեստրում Նարեկ Կարապետյանը նշված է որպես ՌԴ քաղաքացի
Շակիրան Իսպանիայի կառավարությունից 55 միլիոն եվրո հարկային վերադարձ է ստացել
Տարածքային զիջումներից Զելենսկու հրաժարվելու պատճառով բանակցությունները փակուղի են մտել. Պենտագոն
Մեկնարկում է 2026-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Ադրբեջանը անկեղծ շահագրգռված է Հայաստանի հետ հակամարտության դադերցմամբ. Բայրամով
Հրաժեշտի հանդիսավոր արարողություն ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի համար
Մասիսում հրդեհի հետևանքով կան զnհեր ու վիրավորներ
ԱՄՆ-ն համաձայնել է սառեցնել Իրանի դեմ պատժամիջոցները.Tasnim