Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում են ՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ Պետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարար ՀՆԱ-ն աճել է 4%-ով Ոչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. Օվերչուկ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը Ռյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակին ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով Արթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետ Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինեն

Ստուգվում են ոչ միայն ջերմատները, այլև ձկնաբուծարանները․ ռուս մասնագետները Հայաստանում ենՖԻՖԱ-ն մտադիր է ընդլայնել Աշխարհի առաջնության մասնակիցների թիվը Մայքլ Կարիկը երկարաձգել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետՊետությունը միշտ ձեր կողքին է և ձեր աջակիցը. նախարարԱվելի քան 12․000 շրջանավարտի համար դպրոցական զանգը հնչեց վերջին անգամՀՆԱ-ն աճել է 4%-ովՈչ ոք չի ցանկանում, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից. ՕվերչուկԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումըՌյուտեն և Ռուբիոն անդրադարձել են Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակինԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել «Բոլորին դեմ եմ»-ի պատգամավորի 7 թեկնածուի գրանցումըՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանովԱրթուր Հարությունյանը նշանակվել է Սիսիանի քննչական բաժնի պետՀանրապետության օրվան նվիրված միջոցառումների շրջանակում երթևեկության սահմանափակումներ կլինենՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունների ընդլայնման հնարավորություններըԵՄ-ն աջակցելու է Հայաստանին Սևանա լճի շրջակայքում կենսաբազմազանության պահպանության և վերականգնման գործումՔննչական կոմիտեի նախագահն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանինԱՄՆ-ն 10 միլիոն դոլարի պարգևատրում է խոստացել «Հեզբոլլահ»-ի ֆինանսավորման ուղիների մասին տեղեկատվության համարԱյսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն էԵրբ կրթությունը միավորում է բնությունն ու երեխաներին․ Լիդիան ԱրմենիաՓրկարարների օպերատիվ գործողությունների շնորհիվ հաջողվել է փրկել վարորդի կյանքըՔրեական ոստիկանները շրջանառությունից դուրս են բերել մոտ 4,5 կիլոգրամ մարիխուանա․ վարորդն ու ուղևորը ձերբակալվել ենՈւկրաինական ուժերը հրթիռակոծել են Խերսոնում ФСБ-ի շտաբըՓաշինյանի բոլոր որոշումներն արդեն ընդունված են. ՎոլոդինԱրբելոան «Ատլետիկի» դեմ խաղից հետո կլքի զբաղեցրած պաշտոնը«Մի նոր փոդքաստ պարտադիր դիտման համար» հյուր՝ Հայկ Կոնջորյան թողարկում 6Իսպանիայի Բիլբաո քաղաքում բացվել է առաջին Թումո կենտրոնը«Դասական Եվրատեսիլ 2026». հունիսի 6-ին՝ 20։00-ին, ուղիղ, Առաջինով«ԴասԱրվեստ» կրթամշակութային ծրագիրը՝ Արմավիրի և Կոտայքի մարզերումՏրվել է դեղի հետկանչի կարգադրագիրԱրևմուտքը դիտարկում է ՌԴ-ի վրա հարձակման սցենար. Լավրովհրապարակվել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըՀստակ պատճառ չկա, բայց հոգուս խորքում ես գիտեմ, որ ժամանակն էՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 22.05.2026Ռուսաստանի Քննչական կոմիտեն խուզարկություններ է անցկացրել ԳԱ փիլիսոփայության ինստիտուտում. «մեղավորը» Արիստոտելն էՆոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեումԱռաջնախաղ՝ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնումԱՄՆ հաստատել է Ուկրաինային Hawk հրթիռային համակարգի սարքավորումների հնարավոր վաճառքըՌոսսելխոզնադզորը խնդիր է տեսել նաեւ հայկական միրգ-բանջարեղենումԱշխարհի խոշորագույն տիեզերական հրթիռը պատրաստ է թռիչքիՍուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթՍտացվել է սարքավորումների և ծրագրային ապահովումների առաջին խմբաքանակըԱվարտվել է ՀԱԷԿ-ը մոդուլային ռեակտորներով փոխարինելու նախնական տեխնիկատնտեսական գնահատումըՎրաստանն ու Ադրբեջանը հայտարարում են «պատմական» համաձայնությունների կյանքի կոչման մասինԽուզարկություն ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի տանը«Ուժեղ Հայաստանի» համակիրը մի շարք ընտրողների տվել է 70-200 հազար դրամ ընտրակաշառք. Հակակոռուպցիոն կոմիտեՄայիսի 22-ը Կենսաբազմազանության միջազգային օրն էՄենք արմատապես փոխում ենք մեր ազգային առողջապահական մոդելըՄեկ օրում ոստիկանները բացահայտել են 156 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանությունՀորմուզի նեղուցով 31 առևտրային նավ է անցել, այդ թվում՝ լցանավեր և բեռնարկղային նավերՄեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնում
Հայաստան

Համայնքային գրադարաններում ընթերցողների իրավունքը ոտնահարված է, գրքերի հավաքածուները՝ վտանգված

Մշակույթի նախարարության մշակութային ժառանգության եւ ժող. արհեստների վարչության գլխավոր մասնագետ

Նազիկ Հովասափյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Համայնքային գրադարանների ներկան եւ ապագան.զարգացման հեռանկարները» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Համայնքային գրադարանների թեման շատ ցավոտ է: Վերջին շրջանում շատ գրություններ ենք ստանում համայնքներից, որ այս կամ այն գրադարանը փակվել է: Համայնքների խոշորացման հետեւանքով հաստիքացուցակներ են հաստատվում, որտեղ բացակայում է գրադարանավարի հաստիքը: Յոթից ինը գյուղ միանում, մեկ համայնք է դառնում եւ յոթ ութ գրադարանի փոխարեն մեկ գրադարան եւ մեկ գրադարանավարի հաստիք է մնում…

Մարդիկ պետք է գյուղից գյուղ անցնեն մի գիրք վերցնելու համար: Սա այն դեպքում, երբ միջհամայնքային տրանսպորտը այնքան էլ լավ չի աշխատում: Ի՞նչ եք կարծում գյուղի բազմազբաղ մարդիկ պատրաստ կլինե՞ն դրան: Համայնքային մեկ գրադարան ունենալը չի նշանակում, որ պահպանված է համայնքի բնակչության ընթերցանության սահմանադրական իրավունքը: Մենք կարող ենք հստակ արձանագրել, որ գործ ունենք սահմանադրական իրավունքի խախտման հետ:

Վտանգված են ոչ միայն ընթերցողների իրավունքը, այլ նաեւ գրադարանային հավաքածուները: Համայնքային գրադարաններում ամենամոտավոր հաշվարկով վեցից- յոթ հազար գիրք կա եւ դրանց պահպանության հարցը օդում է մնացել: Գրադարանները փակվում են, իսկ ի՞նչ է լինում գրքերի հետ: Համայնքների մի մասում պնդում են, որ հավաքածուները տրվում են դպրոցներին, ինչը էլի կասկածելի է, որովհետեւ առանց իրավական փաստաթղթի է արվում:

Վերջերս ահասարսուռ մի լուր եմ լսել: Մեկ ամիս առաջ Վայոց Ձորի Հեր-հեր գյուղի համայնքային գրադարանը փակվել էր: Գյուղի գրադարանավարը, որը եկել էր վերապատրաստման դասընթացների պատմեց, որ գյուղացիներին առաջարկել էին վերցնել գրքերից, որը որ իրենց պետք է, մնացածը ուղղակի վառել էին: Մենք գրություն ուղարկեցինք տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, մեզ պատասխանեցին, որ համայնքը միավորվել է եւ գրադարանը գործում է խոշորացված համայնքում: Նրանք, իհարկե, չեն ասում, որ գրքերը այրել են , բայց դա փաստ է, որ պատմում էր ականատեսը:

Համայնքային գրադարանները մշակույթի նախարարության ենթակայության տակ չեն եւ ենթակվում են համայնքին: Ընդ որում Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում ընդամենը մի թռուցիկ, ընդհանուր կետով նշված է համայնքապետերի իրավունքը գրադարանների, դպրոցների, մանկապարտեզների վերաբերյալ: Որպես լիազորված պատվիրակություն համայնքը չունի: Դրա համար պետբյուջեից ֆինանսներ չի հատկացվում: Համայնքի ավագանին ինքն է որոշում համայնքում գրադարանը կգործի, թե՝ ոչ եւ քան՞ի հաստիք կունենա: Մշակույթի նախարարությունը այստեղ որեւէ լիազորություն կամ իրավասություն չունի: Գրադարանը պետք է գործի համայնքի բյուջեով , բայց բոլորիս հայտնի է, թե ինչ վիճակում է այսօր այդ բյուջեն:
Մենք պետք է աշխատենք, որ ՏԻՄ օրենքում փոփոխությունը մտնի եւ գործի: Մինչեւ մենք չկասեցնենք գրադարանների փակվելը, մինչեւ դրանք չսկսեն նորմալ աշխատել, զարգացման մասին ոչինչ չենք կարող ասել:

Դեռ անցյալ տարվանից ենք գրադարանային խորհրդի նիստում դրել համայնքային գրադարանների խնդիրը: Արդյունքում պատրաստեցինք նախագիծ՝ ՏԻՄ օրենքի կետը փոփոխելու վերաբերյալ: Ըստ մեր ներկայացրած նախագծի՝ գրադարանային գործունեությունը համայնքներում պետք է դառնա պարտադիր: Մշակութային քաղաքականությունը ճիշտ ուղիով տանելու համար նախագիծն ենք պատրաստել եւ ուղարկել կառավարություն: Ըստ դրա, համայնքապետի պարտադիր լիազորությունների թվում ավելանում է կետ՝ գրադարանային գործունեության վերաբերյալ, որպես պարտադիր լիազորություն: Միայն այդ իրավական ակտի ընդունման պարագայում հնարավոր կլինի յուրաքանչյուր համայնքում ապահովել համայնքային գրադարանի գործունեություն: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունում պետք է դիրքորոշում փոփոխվի: Մենք նամակով հստակ ձեւակերպել ենք իրական պատկերը եւ մեր դիրքորոշումը:

Մշակույթի նախարարությունը կարող է աջակցել միայն այն գրադարաններին, որոնք հավատարմագրված են եւ հանրային գրադարանի կարգավիճակ են ստացել: Այս պահին կա 25 գրադարան, որոնք ունեն իրավաբանական անձի կարգավիճակ՝ գրադարան ՀՈԱԿ են: Նյութատեխնիկական բազայի զարգացման ծրագրով դրանք վերազինվել են: Ամենաքիչը չորս համակարգիչ են ստացել, նոր ձեւավորված համակարգչային ընթերցասրահ, մեկ տարի անվճար ինտերնետ կապ, նոր կահույք: Այդ գրադարանները համալրվել են նաեւ գրականությամբ՝ պետական աջակցությամբ հրատարակված գրքերով:

Հարց է առաջանում, ինչո՞ւ այդ դեպքում գրադարանները չեն հավատարմագրվում եւ իրավաբանական անձի կարգավիճակ չեն ստանում: ՏԻՄ օրենքով, եթե գրադարանը իրավաբանական անձի կարգավիճակ է ստանում, տարեկան բյուջեում յուրաքանչյուր համայնք արդեն որոշակի գումար պետք է նախատեսի: Հաշվապահի, հավաքարարի եւ այլ հաստիքներ պետք է ավելացվեն: Որոշ համայնքապետեր հենց այդ գումարը չեն ուզում ծախսել եւ հրաժարվում են գրադարաններին առանձին իրավաբանական անձի կարգավիճակ տալու գաղափարից: Ավելի հեշտ է կազմալուծել այդ կառույցը եւ վերջ: Կան, իհարկե, նաեւ համայնքապետեր, որ մի կողմ են դնում ամեն ինչ, որոշում են, որ գրադարանը պետք է իրենց համայնքում գործի ու վերջ: Օրինակ, Անի համայնքը, որի փոքրիկ գյուղ է, գրադարանը հավատարմագրեց եւ ամբողջությամբ վերազինվեց: Երկու համակարգիչ ստացան, գույք եւ այլն:

Համայնքային գրադարանների փակման պատճառներից մեկն էլ այն է, որ համայնքապետերը գրադարան կառավարելու ո՛չ փորձ ունեն, ո՛չ էլ որեւէ մեխանիզմի են տիրապետում: Շատ տեղերում համայնքապետը ուղղակի չգիտի՝ ի՞նչ անել գրադարանի հետ : Համայնքապետերն ու բնակչությունը այսօր մի կարեւոր բան պիտի հասկանան՝ գրադարանն իրենց համար կարեւոր կրթական օջախներից մեկն է: Դպրոց եւ գրադարան, եթե դրանցից մեկը համայնքում չկա, շատ բան ենք կորցնում : Ունենում ենք սերունդ, որը չի գնահատում գիրքը ու չի շփվում գրականության հետ:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն
«Երեւակ» լրատվական-վերլուծական խումբ